Մամուլ 3 տարի առաջ - 08:53 21-04-2023

ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռեւս 2022 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «բանակը վերազինելու եւ արդիականացնելու» պատճառաբանությամբ ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, որոնց ցանկում՝ նաեւ նախկին զորամասեր: Օրինակ՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասը, նախկին մայրաքաղաքային գունդը եւ այլն։ 2023-ի ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ 1 տարի անց, 71 գույքից միայն մեկն է վաճառվել, մեկով էլ հայտերի ընդունումն ավարտված է։ Պետգույքի կառավարման կոմիտեից ասացին, որ 71 գույքից 39-ն է այս պահին փոխանցվել իրենց, մյուս 32-ի մասով դեռեւս հանձնում-ընդունում չի եղել:

Վաճառված գույքը Ծարավ Աղբյուրի փողոցի՝ ՊՆ-ին պատկանող կիսաքանդ շինությունն է՝ 332,72 քմ մակերեսով հասարակական շենքը եւ դրա զբաղեցրած 0.15116 հա մակերեսով հողամասը։ Թե ով է գնել շինությունը, ինչ գնով, խոստացան ասել մոտ օրերս: Շինության նվազագույն գին էր սահմանվել 85 մլն 250 հազար դրամը։ Ինչ վերաբերում է մրցույթով վաճառքի հանված՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասին, ապա նվազագույն գին է սահմանվել 190 մլն 950 հազար դրամը։ Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Կոմիտեից նշեցին, որ չեն կարող ասել, թե այս գույքի համար քանի հայտ է ներկայացվել, հայտերը դեռ փակ արկղի մեջ են` կբացվեն մրցույթի ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում