Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 18:15 20-04-2023

Քաղաքական տուրիզմների չենք գնում, դրանք կարևոր գործուղումներ են․ ընդդիմադիր պատգամավոր

Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Մադրիդ: Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ասաց, որ մեկնում է ԵԱՀԿ մշտական պատվիրակության կազմը։ Պատվիրակության ղեկավարը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է, պատվիրակության կազմում են ինքը և ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Առաջիկայում տեղի է ունենալու ԵԱՀԿ տարեկան գագաթնաժողովը, ԵԱՀԿ մեր գործընկերների հետ քննարկելու ենք Հայաստանի անվտանգային խնդիրները և Արցախի հիմնախնդրի հետ կապված դիրքորոշումները։ Հիմնականում աշխատանքային քննարկումներ են լինելու, հանդիպումներ ենք ունենալու ԵԱՀԿ արտաքին հանձնաժողովի նախագահի հետ, ԵԱՀԿ Իսպանիայի պատվիրակության հետ։ Պետք է նշել նաև, որ Իսպանիայի սենատի անդամներից մեկը ԵԱՀԿ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ուստի, կարծում եմ, հասկանալի է, որ հանդիպումներն ու քննարկումները կարող են էական նշանակության լինել»։

Պատգամավորն ընդգծեց, որ նման այցերն այս իմաստով կարևոր են, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը խորհրդարանական գործունեության կարևոր բաղադրիչ է, որտեղ պետք է պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը։

Անդրադառնալով դիտարկումներին, թե ընդդիմադիրները չեն խորշում «դավաճանների» հետ մեկնելու գործուղումների, Գալստյանն ասաց, որ խորհրդարանական մի քանի միջազգային հարթակներ կան, որոնց Հայաստանը անդամակցում է, ինչպես օրինակ, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, Եվրանեսթը, կան նաև մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովներ, այդ միջազգային կառույցներն ու հանձնաժողովների նիստերին ու աշխատանքներին ընդդիմության մասնակցությունը, ներկայությունը շատ ավելի կարևոր է, որպեսզի արտաքին ճակատում, միջազգային հանրությանը, միջազգային կառույցներում տեղ հասցնեն, որ Հայաստանում մեկ խոսույթ չէ, որ առկա է։

«Մենք պարբերաբար խոսում ենք այն մասին, որ Արցախի ինքնորոշման խնդիրը փակված չէ։ Ես շատ եմ կարևորում միջազգային ձևաչափերում ընդդիմության մասնակցությունը, որովհետև թե՛ Արմեն Ռուստամյանը, թե՛ Արմեն Գևորգյանը, թե՛ Հայկ Մամիջանյանը, թե՛ ես անընդհատ խոսում ենք Հայաստանի անվտանգային խնդիրներից և Արցախի ինքնորոշման իրավունքից ու ցեղասպանվելու վտանգներից։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ դրանք քաղաքական տուրիզմներ չեն, կարևորագույն գործուղումներ են, կարևոր ձևաչափեր են։ Ընդդիմությունը, ինչպես խորհրդարանում է բարձրացնում կենսական այդ հարցերը, այնպես էլ միջազգային հարթակներում, որովհետև եթե միայն իշխանությունն է գնում նման հանդիպումների, ապա տեղ է հասնում միայն իշխանության այն նարատիվը, որը հաշտվողական է, ուրացողական է, դավաճանական է, բայց միջազգային գործընկերները չգիտեն, որ բացի դրանից՝ կա նաև մեր տեսակետը։ Մենք մշտապես շեշտում ենք, որ ի տարբերություն իշխանության, որը խնդիր չի տեսնում, ընդդիմությունը ինքնորոշումը դիտում է, որպես միակ հնարավոր միջոց, որպեսզի Արցախում կանխարգելվի ցեղասպանությունը»։

Նա ընդգծեց, որ նախկինում, երբ խորհրդարանականները հատում էին Հայաստանի սահմանը, Հայաստանն ուներ մեկ շահ, մեկ համոզում, իսկ հիմա նաև միջազգային հանրությունն է շփոթության մեջ և ասում է, թե մեր պաշտոնական նարատիվի մեջ բացակայում է ինքնորոշման իրավունքը, մինչդեռ ընդդիմությունը խոսում է ինքնորոշման մասին։

«Մենք ասում ենք այո՛, որովհետև այդ խաղաղությունը ողորմության ու հանձնվողի խաղաղություն է։ Մենք պետք է այնտեղ լինենք, որ ագրեսոր Ադրբեջանի դեմքը բացենք։ Ի վերջո, ադրբեջանական ագրեսիայի մասին ընդդիմությունը չի խոսում։ Միջազգային հարթակներում Փաշինյանը ադրբեջանական ագրեսիան դատապարտե՞ց։ Մենք այդ ճակատները պետք է ճիշտ օգտագործենք, որովհետև մենք նաև Արցախի հիմնախնդրի համար նոր նարատիվ, նոր քաղաքական դիսկուրս ենք բացում»։

Ձեզ գուցե հետաքրքրի