Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:00 19-04-2023

Հայ երիտասարդներն իրենց երթով կտան Փաշինյանի հայտարարությունների պատասխանը

««Երկիր Մեդիայի» նախաձեռնած տելեգրամյան ալիքի հարցման մասնակիցների ավելի քան 97 տոկոսը պատրաստակամ է մասնակցել ջահերով երթին»։ Oragir.News-ի հետ զրուցում այս մասին ասաց հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։

«Այս փաստն ինձ չի զարմացնում՝ հատկապես ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի՝ երեկ արած հայտարարության տրամաբանության ֆոնին։ Նա, փաստորեն, հրաժարվում է 100-ամյա պայքարից և մեր սերունդների անժամանցելի իրավունքներին դավաճանում է։ Վստահ եմ, որ հայ երիտասարդությունը ամսի 23-ի ջահերով երթով իր հստակ վերաբերմունքը կարտահայտի այդ մարդու հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց նա։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին, տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ Ազատության կամ Հանրապետության հրապարակից ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար։

Երթի մեկնարկից առաջ, որպես կանոն, այրում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։