Ներքին 3 տարի առաջ - 18:39 19-04-2023

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում և ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ Կոմիտեի փոխգործակցության կարևորությունը կառույցի կարողությունների զարգացման առումով։

Արգիշտի Քյարամյանն արժևորել է ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ մի շարք ուղղություններով, մասնավորապես գենդերային հավասարության, ինչպես նաև ընտանեկան բռնության և այլ հանցատեսակների դեմ պայքարի ոլորտներում ՀՀ ՔԿ հարյուրավոր քննիչների վերապատրաստումները։ Առանձնահատուկ ընդգծվել է ԵԽ-ի հետ գործակցության արդյունքում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում, որը մեծացնում է հատկապես կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ միջազգային համագործակցության հնարավորությունները։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության արդյունավետության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերվող ինստիտուցիոնալ և գործառնական աջակցությունը՝ ըստ հայկական կողմի կարիքների։ Տիկին Շմիդտը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող և պլանավորվող ծրագրերի ընդհանուր շրջանակը՝ հույս հայտնելով, որ ՀՀ ՔԿ-ն կշարունակի իր ներգրավվածությունը դրանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա հուլիսից ուժի մեջ մտած ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում ներդրված մարդու իրավունքների պաշտպանության նոր կառուցակարգերը, դրանց կիրառման պրակտիկան։

Անդրադարձ է կատարվել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, կապիտալի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և հանրային բարձր վտանգավորություն ունեցող այլ հանցագործությունների դեմ պայքարում քննիչների առավել թիրախային վերապատրաստումների ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Կոմիտեն պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում ներգրավվելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր ծրագրերում, որոնք կնպաստեն ՀՀ զինված ուժերում իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՔԿ և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առաջիկա համագործակցության շրջանակները, առավել դետալային խնդիրները քննարկել աշխատանքային ձևաչափերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող