Մշակույթ 3 տարի առաջ - 23:14 18-04-2023

Ավելի նորարար և ավելի երիտասարդ. «Արմմոնո»-ն անակնկալներ է խոստանում

Սույն թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային մոնոներկայացումների փառատոնը, իսկ
մայիսի 10-ին և 17-ին Աբովյանում և Գյումրիում կբեմադրվի Սյուզի Դադյանի «Դուք տեսնում եք ինձ» մոնոներկայացումը։

Փառատոնը ներկայանալու է նոր լոգոյով և նոր դիզայնով։ Նախատեսվում է նաև նոր կայքի շնորհանդես, որը փառատոնին հնարավորություն կտա լինել ժամանակին համընթաց։



Բացմանը Առնո Բաբաջանյանի համերգասրահի ներքնահարկում կբեմադրվի Վարսենիկ Ավանյանի «Սպասում» մոնոօպերան։ Փառատոնին մասնակցելու են նաև Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից։ Նախատեսվում են հանդիպումներ ժամանած հյուրերի և վարպետության դասեր ոլորտի լավագույն մասնագետների հետ։

«Հայ մասնակիցների պարագայում այս անգամ նախապատվությունը տրվել է երիտասարդ բեմադրիչներին, դերասաններին, նկարիչներին, որոնց ներկայացումների հիմքում հայ հեղինակների գործեր են»,- մեզ հետ զրույցում նշեց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Վերջինս հուսով է, որ փառատոնը կբացահայտի նոր անուններ և Լեհաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Ռուսաստանից ժամանած միջազգային փառատոնների տնօրենները հնարավորություն կունենան ընտրել ներկայացումներ իրենց փառատոնների համար։ Նախորդ տարիներին էլ հայ մասնակիցները հրավերներ են ստացել մասնակցելու հեղինակավոր մոնոփառատոներին և վերադարձել են մրցանակներով, գրան-պրիներով:



«Ինձ համար ամենակարևորը հենց դա է, որ մեր ներկայացումները, մեր արվեստը և ինչու չէ նաև մեր դպրոցը ցուցադրվի Հայաստանից դուրս»։

Փառատոնի շրջանակում կազմակերպվել են նաև թատերականացված ընթերցումներ, որոնք նույնպես նպաստում են հայ դրամատուրգիայի հանրահռչակմանը։ Ներկայացվելու է նաև երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի վերջին բեմադրած մոնոներկայացումը՝ «Համլետի երազները», որը խաղալու է Արմեն Քուշկյանը։

«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը անցկացվում է 2003-ից։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ 2009թ. փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրական սահմանները և անցկացվեց ոչ միայն մայրաքաղաքում, այլև Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ 2011 թ. անց է կացվել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

5-օրյա փառատոնի ընթացքում մոնոներկայացումներն ու վարպետության դասերը կանցկացվեն Արվեստի բաց հարթակում, ՀԹԳՄ-ում, Փոքր թատրոնում, Ռուսական դրամատիկական, տիկնիկային, կամերային և համազգային թատրոններում։



Արմինե Մուրադյան


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել