Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 17-04-2023

Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար հայտարարել է` Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը շեշտել է, որ Մոսկվան բազմիցս բացատրել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառները և հատուկ գործողության նպատակները։

«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք արդեն մանրամասն բացատրել ենք տեղի ունեցողի պատճառները, այն նպատակները, որոնք հետապնդում ենք այս առումով»,- նշել է նա։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ իր բրազիլացի գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման ընթացքում խոսել են այն համատեքստի մասին, որը պետք է նկատի ունենալ, որպեսզի լուծվեն նման խնդիրները ոչ թե այդ պահի, այլ երկարաժամկետ պայմանավորվածությունների հիման վրա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ