Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:39 17-04-2023

Բացահայտ խեղկատակություն. իշխանության և ընդդիմության ժամադրությունները կայանում են ԵՊՀ-ում

«Խորհրդարանական ընդդիմության հիմնական քաղաքական միավորների (բացառությամբ՝ ՀՅԴ-ի) անդամները կամ վերջիններիս հետ ուղիղ փոխկապակցված անձինք հերթով, կարգով, շուքով շարունակում են հանգուցային պաշտոններ ստանալ ԵՊՀ-ում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

Հեքիմյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Որ գրել եմ հերթով, շարքով կարգով, ուրեմն մի քանի՝ երևի մեկ կամ երկու ամիս առաջ առավելագույնը, ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի դեկան դարձավ Ռուբեն Մելքոնյանը, որը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ է, մանդատ էլ է ստացել, որից հրաժարվել է ու դարձել է դեկան։ Հիմա մյուս ֆակուլտետը Աշխարհագրության ֆակուլտետն է, որի դեկանը դառնալու է ութսուներեքամյա Մարատ Գրիգորյանը, որի որդին՝ Դավիթ Գրիգորյանը, այն դատավորն է եղել, որը ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեց առաջին անգամ ու խորհրդարանական ընդդիմության բացահայտ համակրանքն է վայելում, բացի դա՝ իրենք շատ կոնցեպտուալ պաշտոններ են զբաղեցնում՝ բոլոր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

ԵՊՀ Ուսանողության հետ տարվող աշխատանքի կենտրոնի ղեկավարը հայտնի ՀՀԿ-ական Վահագն Վարագյանն է, նա բացահայտ հանրապետական է, իր հորեղբայրը ժամանակին Արթիկի քաղաքապետն էր, բոլորը հանրապետականներ են եղել, ու հիմա ինքն էլ է, կամ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նույնպես ՀՀԿ-ական է, ով վերջերս հրաժարվեց իր պատոնից, էլ չեմ ասում մյուս դեկանների մասին։ Ես դեկան չեմ հիշում, բացառությամբ ԵՊՀ ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանից՝ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանից, որը ՀՀԿ-ի հետ կապ չունեցող մարդ է, մնացածը՝ բացարձակ բոլորը, ՀՀԿ-ականներ են, համենայն դեպս եթե անդամ չեն էլ եղել, ապա ժամանակին համակրել են, ինչ-որ գործողություններ են արել՝ սկսած ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետից մինչև բանասիրական, ժուռնալիստիկայի ֆակուլտետից կամ պատմության, որի դեկանը Մինասյան Էդիկն է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանի եղբայրը, բայց Էդիկը Մինասյանը ՀՀԿ-ական է։ Խնդիրն այն է, որ այստեղ մենք տեսնում ենք բացահայտ խեղկատակություն, շատերը կմտածեն, թե ԵՊՀ-ն ինչ կապ ունի քաղաքականության հետ, բայց հենց համալսարանում է ամբողջ քաղաքական իրականությունը։ Չգիտես ինչու, ինձ թվում է, որ իշխանության և խորհրդարանական ընդդիմության ժամադրություններն կայանում ԵՊՀ-ում»։

Հեքիմյանի խոսքով՝ մի կողմից խորհրդարանում մենք տեսնում ենք ձևական հակամարտություն, մյուս կողմից շատ լուրջ համագործակցություն ԵՊՀ-ում, ընդ որում ՝ համագործակցություն համալսարանի սորոսական թևի հետ, քանի որ ԵՊՀ ռեկտորը՝ Հովհաննիսյան Հովհաննիսյանը, սորոսական թևից է. «Ինքը հայտնի հին սորոսական է, որովհետև ՔՊ-ում կա սորոսական թիմ, նիկոլական, ու ընդհանրապես, ռեկտորի պաշտոնը սորոսական քվոտայով է ստացել։ ԱԺ-ում, հանրահավաքներին մարդիկ քննադատում են՝ փրփուրը բերանին, թե Սորոսը էս արեց, Սորոսն էն արեց, բայց համալսարանում իրար սիրախաղ են կազմակերպում։ Դեկաններից մեկին էլ անգամ կարելի է տեսնել Ամիրյան փողոցում ԵՊՀ ռեկտորի հետ սրճելիս։ Ես սա առաջին անգամը չէ, որ ասում եմ, եթե մենք ցանկանում ենք տեղեկանալ, թե ինչ է կատարվում ՀՀ ներքաղաքական կյանքում, միանգամից պետք է գնալ ԵՊՀ, ու ամեն բան պարզ կլինի»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի