Սպորտ 3 տարի առաջ - 22:12 15-04-2023

EWF-ն այս չափազանց լուրջ ժեստը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության նկատմամբ

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։


«Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան խստորեն դատապարտում է ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ տղամարդն այրել էր Ադրբեջանի դրոշը։

EWF-ն այս չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի ժեստը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ:

EWF-ն անմիջապես արձագանքեց այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեի նկատմամբ և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ այս մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգության համար:

EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։

EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ

Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք դա։ Մենք անմիջականորեն ներգրավված ենք եղել պատվիրակության անվտանգության բոլոր միջոցների ապահովման գործում, քանի դեռ այն չէր հեռանալ Հայաստանից։

EWF-ը հետևողական է այս իրադարձության նկատմամբ և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը:

EWF-ի ղեկավարությունը մինչև պատվիրակությունների մեկնումը կմասնակցի այս առաջնության շրջանակներում իրականացվող բոլոր գործողություններին, որպեսզի ապահովի թիմերի անվտանգության բոլոր պայմանների պահպանումը:

EWF-ը համերաշխ է Ադրբեջանի հավաքականի և ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և Արդար խաղի ոգով»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ