Ներքին 3 տարի առաջ - 09:52 15-04-2023

Հայ ժողովրդի ցասումը պայթելու է. այսօր՝ ծանրամարտի չեմպիոնատի դրոշով, վաղը՝ Կառավարության շենքում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանի կողմից ադրբեջանական դրոշը վառելուն։

«Արամին ճանաչում եմ Հ1-ից։ Միասին աշխատել ենք «Եռանկյունի» հեղինակային հաղորդաշարիս ընթացքում։

Արամի արարքը մի կարեւորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ, անարդարության հետ, նսեմացման հետ, կզցման հետ, ստի հետ, Նիկոլի վարած դավադիր գծի հետ։

Հայ ժողովրդի ցասումը պայթելու է. այսօր՝ ծանրամարտի չեմպիոնատի դրոշով, վաղը՝ Կառավարության շենքում, մյուս օրը՝ Հայաստանի եւ Արցախի սահմանին։

Դուք պատկերացրեք, թե ինչքաա՜ան է սեղմվել հայերիս զսպանակը, եւ ինչեր նա կանի ուղղվելու դեպքում։

Նիկոլյանը այսօր իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը»,– գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի