Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:53 14-04-2023

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ազատելն արդյո՞ք Տեղ գյում իրավիճակի հետ է կապված. մեկնաբանում է Անդրանիկ Քոչարյանը

Սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը ծայրագույն իրավիճակում իր առջև դրված խնդիրները կատարել է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը`պատասխանելով հարցին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ազատելն արդյո՞ք Տեղ գյում իրավիճակի հետ էր կապված։

«Բարոյական և պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է։ Պաշտոնից ազատվելն ինչքանո՞վ է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ` ինչ-որ չափով կարող է առնչություն ունենալ կամ չունենալ, սակայն այստեղ ծառայողական քննությունը պետք է պատասխան տա։ Պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին, ինչն էլ քննարկման առարկա չէ»,- ասաց Քոչարյանը։

Նա հավելեց, որ կարող է նաև պաշտոնների տեղաշարժ լինել ուղղակի, ինչը միտված է հետագայում սահմանապահ զորքերի և պաշտպանական գերատեսչությունների ներդաշնակ համագործակցությանը։

Պատգամավորը հավելեց, որ Մարալչյանը կադրերի ռեզերվում կլինի` հետագա պաշտոնավարման ընթացքը որոշելու համար։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար