Ներքին 3 տարի առաջ - 22:01 13-04-2023

Գյումրիում մայիսի 1-ից շուրջ 800 և ավելի տնակներ կքանդվեն, այս բնակիչների համար փոխհատուցում նախատեսված չէ

Շատերի մոտ Գյումրին ասոցացվում է մաշված ու կիսախարխուլ տնակների հետ։ Երբեմնի արդյունաբերական քաղաքում դեռևս տնակների հարցը շարունակում է մնալ չլուծվածների շարքում։ Տարիներ շարունակ քաղաքի համար ապագայի տարբեր ծրագրեր են մշակվել, որոնցում Գյումրին աղետի գոտի չէր դիտարկվելու, զարգացման գոտու էր վերածվելու, բայց պետությունը ամբողջովին չկարողացավ լուծել մարդկանց բնակարանների հարցը, մյուս կողմից էլ մարդիկ արագ հարմարվեցին անօթևանի կարգավիճակին, և նույնիսկ շատ դեպքերում մարդիկ շարունակում էին տնակներում ապրել, որ չզրկվեին անապահովության նպաստից և էլի մի շարք արտոնություններից։



Մայիսի 1-ից Գյումրիում կսկսվի տնակների ապամոնտաժման գործընթաց, որը վերաբերելու է փակ դռներին, պարզ ասած՝ չբնակեցված տնակներին, բնակարանային փոխհատուցում ստացած և բնակարանները վաճառած ընտանիքներին, փոխհատուցված և տնակը չապամոնտաժելու պատճառով բնակարանը չսեփականաշնորհածներին։ Սույն որոշումը կայացվել է 2022թ.-ի հոկտեմբերին, և ըստ էության՝ ներառում է տնակներում ապրող բոլոր կատեգորիաների ընտանիքներին։



Գյումրիի քաղաքապետարանը ծանուցագրեր է ուղարկում այն ընտանիքներին, որոնց տնակները ենթակա են քանդման։

Ըստ քաղաքապետարանի համայնքային անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանի՝ շուրջ 800 և ավելի տնակներ ենթակա են քանդման և իրենց փոխհատուցում ընդհանրապես նախատեսված չէ, իսկ 1500-1600 տնակներում ապրող ընտանիքներ փոխհատուցման ենթակա են։

Թվերը, ըստ պաշտոնյայի, մոտավոր են և վերջնական չեն, բայց այս նախնական տվյալները ուղարկել են կառավարություն։ Տնակներում ապրող բնակիչների համար կառավարությունը այսպես ասած՝ սպեցիֆիկ մոտեցում ունի։ Ովքեր բնակարան են կորցրել ու տարբեր պատճառներով փոխհատուցում չեն ստացել, հիմա նրանց համար նախատեսված է ԲԳՎ ծրագիրը։ ԲԳՎ-ով կլուծվի նաև այն ընտանիքների բնակարանային հարցը, որոնք նախորդ տարիներին ԲԳՎ էին ստացել, բայց չէին կարողացել տուն գնել։ Այն ընտանիքները, որոնք երկրաշարժին տուն չեն կորցրել, բայց տնակում են ապրում, կարող են դառնալ սոցիալական բնակարանի շահառու։ Իսկ այն ընտանիքները, որոնք բնակարան ստացել են, վաճառել ու մնացել տնակում կօգտվեն բնակարանի վարձակալության աջակցությունից մեկ տարի ժամկետով ( 60.000 դրամ), իսկ մեկ տարի հետո կառավարությունը կդադարեցնի այս ընտանիքներին բնակարանի վարձակալության գումար վճարել, փաստացի քաղաքացու ուսերին է մնում իր բնակապահովման հարցի լուծումը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին