Արտաքին 3 տարի առաջ - 17:10 13-04-2023

Իրաքը Թուրքիային պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ԱՄՆ դաշնային դատարան

Իրաքի իշխանությունները Միջազգային արբիտրաժային դատարանի կողմից Քերքուք-Ջեյհան նավթամուղին վերաբերող և հoգուտ Իրաքի կայացված արբիտրաժային որոշումն իրականացնելու նպատակով հայցադիմում է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ վերոհիշյալ որոշման համաձայն՝ Թուրքիան պարտավորվել է փոխհատուցում վճարել Իրաքին, իսկ Իրաքը՝ Թուրքիային։ Սակայն Իրաքի կողմից ԱՄՆ-ի դաշնային դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն, այն դեպքում, երբ չեղարկվի Իրաքի կողմից Թուրքիային ենթակա փոխատուցման գումարի վճարումը, Թուրքիան Իրաքին կպարտավորվի վճարել շուրջ 1․5 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ Իրաքի կենտրոնական իշխանությունն Իրաքյան Քուրդիստանին թույլատրել էր Քերքուք-Ջեյհան նավթամուղի օգտագործումն ու նավթի արտահանումը։ 2014թվականի այդ պայմանավորվածությունը Անկարայի կողմից խախտվելու պնդմամբ միջազգային արբիտրաժային դատարան հայց էր ներկայացվել, որին վերաբերող որոշումը հրապարակվել էր 2023թ-ի մարտին։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ որոշման ընդունումից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունը Թուրքիայից պահանջել էր դադարեցնել Քերքուք-Ջեյհուն նավթամուղի օգտագործումը, քանի որ Իրաքյան Քուրդիստանի և կենտրոնական իշխանության միջև առկա էին որոշ անհամաձայնություններ։ Չնայած այն հանգամանքին, որ կողմերը ժամանակավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել շտկել իրավիճակը, նավթամուղը, որն ապահովում է ողջ աշխարհի նավթի պահանջարկի 0․5%-ը, առ այսօր մնում է փակ։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
10:54 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ