Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:01 13-04-2023

Ադրբեջանցի դիվերսանտին հայտնաբերել են Աճանանում․ մանրամասներ

Հայտնաբերվել և կալանավորվել է Սյունիքի մարզում շրջող երկրորդ ադրբեջանցին։

«Կապանում ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են տեղի ունեցել, որին մասնակցել են ուժային կառույցներ։ Մարզպետն անձամբ մասնակցել է որոնողական աշխատանքներին, առավոտյան կողմ որոնողական աշխատանքներին է միացել նաև «Հայանտառ»-ի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները և պետք է ասեմ, որ զգալի աշխատանք կատարվեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալայանը։

Դիվերսանտին կալանավորել են Աճանան վարչական տարածքում։ Մարզպետի տեղակալը չհաստատեց, որ ադրբեջանցին է սպանել կոմբինատի պահակին, բայց և չբացառեց։



Կապանի բնակիչներից Աշոտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շրջանառվում է խոսակցություն, ըստ որի՝ կալանավորված ադրբեջանցու ձեռքում այսօր սպանված հայ պահնորդի հեռախոսն է եղել։

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։

Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում