Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:31 12-04-2023

Հայոց պատմության ողջ ընթացքում սեփական արատները ժողովրդի վրա այսպես բարդող աթոռակից չի եղել երբևէ


Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգության» առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հայտարարությունում ասվում է.

«Մեղադրում եմ:
Արթուր, Հենրիկ, Նարեկ, Մկրտիչ:
Նրանցից առաջ՝ ողջակիզված 15 ոսկե տղերք։
Ձեր գերագույն մեղքով՝ լքված ու մենության մեջ զոհված, հարյուրներով մահվան մատնված, հազարներով դավաճանված լույս զինվորներ։

Ամեն մեկն՝ իր անունով, ընտանիքով, ապագայով և արյամբ։
Ձեր տարիների՝ որքան որ կան, անցյալ և մնացյալ, մեր բոլոր նահատակների թիվ մեկ պատասխանատուն և հանցավորը՝ թշնամյաց հանգույն, դուք եք, գերագո՛ւյն գլխավոր։

Մեղավորության սլաքն ուրիշ տեղեր ուղղելու՝ ձեր, կողակցիդ, կամակատարներիդ փորձերը պարզապես և անամոթաբար անԱստված են, սաղմոսներով անսքողելի։

Դուք ոչ մի բանով, ոչ մի հյուսված բառով կամ արարով սքողելի չեք։
Զինվորասպան եք, քաղաքացիասպան և հայրենասպան՝ ոչ միայն երեկ կամ այսօր, այլև յուրաքանչյուր բացվող օր։

Խաղաղության պատրանքով Հայրենիքին պատերազմ և պարտություն երաշխավորած, սահմանադրական ուխտդ դրժած, աթոռապաշտ աղոթքիցդ կառչած՝ դարձել եք, դառնալու եք նզովքը հայոց սերունդների։

Այո՛, ես, մյուսը… ամեն մեկն իր հերթին տառապում է մեր ահավոր սխալներով ու զանցանքներով։
Բայց, գերագույն գլխավոր մեղավոր, ձեր խոսքի, ձեր արարքի, ձեր որոշման, հայրենի տարածքի հերթական կորուստների և վաղվա թաղումների միջև կապը ուղիղ է, տանում է ձեզ և դարձյալ ձեզ։
Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ։

Իսկ այս «մանդատը» ոչ մեկը ձեզ չի տվել՝ դրժումից առաջ, թե հետո։
Ինքնաբացարկի արժանապատվություն չունեք՝ հայտնի է և շատոնց ապացուցված։ Ուրեմն շարունակեք՝ որքան կարող եք՝ նստեք, զիջեք, հանձնեք, սպանեք, արդարացեք, բարդեք, շեղեք, հերյուրեք, խաղեր տվեք…

Նժարի վրա միայն Հայրենիքն է, ազգն ու պետությունը, մի լուսավոր քաղաքակրթություն, որը տևապես փորձեցին ոչնչացնել չարի օտար իշխանությունները։
Հիմա դուք եք։ Կդիմանանք»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ