Ներքին 3 տարի առաջ - 12:31 12-04-2023

Վարչակազմը լծված է իշխանությունը ամեն գնով երկարաձգելու գործընթացին․ Համախմբում

«Համախմբում» շարժման խորհուրդը տարածել է հայտարարություն, որը ներկացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանի վարչակազմի թողտվության, թուլակամ և պարտվողական քաղաքականության արդյունքում մենք ունենք հերթական կորուստները սահմանին։ Ապրիլի 11-ին տեղի ունեցած սադրանքին զոհ է գնացել 4 զինվորական՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան և Գագիկ Սարգսյան։ Մենք կիսում ենք զոված զինծառայողների ընտանիքների խորը վիշտը և շուտափույթ ապաքինում մաղթում մեր վիրավոր մարտիկներին։

Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ թշնամու կողմից նման լկտի պահվածքը հետևանք է Փաշինյանի վարչակազմի կողմից “խաղաղության դարաշրջանի” մասին կեղծ օրակարգի սահմանմանը և թշնամական պետության ղեկավարների հետ Հայաստանի կապիտուլյացիայի շուրջ անսկզբունք բանակցային գործընթացին։ Վարչակազմի որդեգրած այս քաղաքականության հետևանքով ՀՀ-ի սահմաններն այսօր անպաշտպան են, թշնամին ամեն օր խորանում է մեր ինքնիշխան տարածքը և նորանոր սադրանքներ կազմակերպում։

Այս ամենը կատարվում է սահմանների ամրացման և բանակի ամրապնդման փոխարեն։ Ժողովրդին հրամցնելով “խաղաղության դարաշրջանի” մասին կեղծ թեզերը, գործող վարչակազմը իրականում լծված է սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու գործընթացին, այն այսօր տեղի է ունենում մեր հայրենիքի տարածքների և սահմանը պահող մեր տղաների արյան հաշվին։

Փաշինյանի իշխանությունը իր գործողություններով և հանցավոր անգործությամբ շարունակաբար ապացուցում է իր հակահայ բնույթը։ Նրա հեռացումը օրակարգային հարց է, քանի որ միայն դրանից հետո է հնարավոր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական, ռազմական և տնտեսական վերելքը։ Մենք պետք է հնարավոր ամենն անենք օրինական ճանապարհով այս ազգակործան իշխանությունը հեռացնելու, և նրա փոխարեն նոր, հայակենտրոն, գործունյա և կոմպետենտ իշխանություն ձևավորելու նպատակով։

Մինչ այդ, կոչ ենք անում մեր զինվորականներին՝ հավատարիմ մնալ Սահմանադրությանը և իրենց երդմանը, և աննահանջ պաշտպանել մեր երկրի սահմանները, դա է մեր ինքնիշխանությունը վերականգնելու միակ երաշխիքը: Խոստանում ենք նաև հետամուտ լինել պարզելու, թե ում հանցավոր հրամաննով է արգելվել մեր զինվորներին չկրակել թշնամու վրա, և անարգել թույլ տալ ամրապնդվել մեր երկրի ինքնիշխան տարածքներում։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

«Համախմբում» շարժման խորհուրդ»։

Ամենից շատ դիտված

17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է