Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 08-04-2023

Ադրբեջանի գործողությունները հակասում են բարիդրացիության սկզբունքներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են բարիդրացիության սկզբունքներին։ Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է՝ մեկնաբանելով իրանցի դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու մասին ադրբեջանական իշխանությունների որոշումը։

Իրանցի պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել միմյանց, շարժվել դեպի բարիդրացիություն և հեռու մնալ սիոնիստների և տարածաշրջանի թշնամիների ցանկություններից: «Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը մենք համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»,- ասել է նա։

Քաանանին միևնույն ժամանակ հերթական անգամ դժգոհություն է հայտնել Իսրայլեում Ադրբեջանի դեսպանատուն բացելու նախաձեռնության կապակցությամբ։

«Մինչ ճգնաժամն ու քաոսը պատել են Պաղեստինի բոլոր օկուպացված տարածքները, և Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայլը-խմբ) գտնվում է ամենաանկայուն ներքին պայմաններում, և այն ժամանակ, երբ նշված ռեժիմը ձգտում է բազմաշերտ ճգնաժամեր ստեղծել օկուպացված տարածքներում՝ հարձակվելով ծոմ պահող մուսուլմանների վրա և պղծելով Ալ-Աքսայի մզկիթը, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամական աշխարհի միասնության վրա կենտրոնանալը և միևնույն ժամանակ Իսրայելի հանցավոր և օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ հանդես գալը համարում է անհրաժեշտություն և կրոնական պարտականություն»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանն ավելի վաղ իրանցի չորս դիվանագետների անցանկալի անձ էր հայտարարել և պահանջել նրանցից լքել երկրի տարածքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անցանկալի անձ ճանաչված դիվանագետներն իրենց ընտանիքների հետ միասին հեռացել են Ադրբեջանից։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի