Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:10 04-04-2023

Ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը

Ապրիլի 15-ից նոր ձեռք բերված առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը։ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Ավտոբուսների ամբողջ շարժակազմը այստեղ է։ Մեզ մնացել է ընթացակարգային աշխատանքներ, և ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այս ամբողջ շարժակազմով կարող են պնդել, որ քաղաքային տրանսպորտի խնդիրը կլուծվի։
«Դրանից հետո կլինեն լրացուցիչ հետազոտություններ, և մենք կկարողանանք հասկանալ՝ արդյոք հավելյալ շարժակազմի կարիք կա և ով է այդ շարժակազմը ձեռք բերելու, բայց այս պահին կարող ենք վստահ ասել, որ առկա շարժակազմն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք քաղաքում ունենանք բարվոք վիճակ»,- նշեց Հովհաննիսյանը։