Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 01-04-2023

Անկարան դատապարտում է Դանիայում Ղուրանի և Թուրքիայի դրոշի նկատմամբ իրականացված գործողությունը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը դատապարտել է Դանիայում Ղուրանի, ինչպես նաև Թուրքիայի դրոշի նկատմամբ իրականացված գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիան կոչ է արել Դանիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, «անհապաղ հրաժարվել իր անպատասխանատու վերաբերմունքից իսլամաֆոբիայի դրսևորումների նկատմամբ, որոնք սպառնում են համամարդկային արժեքներին և ահաբեկչության ևս մեկ դրսեւորում են»։ Պաշտոնական Անկարան ուշադրություն է հրավիրել թուրքական դեսպանատան շենքի մոտ իրականացված գործողության վրա՝ այն որակելով որպես «ստոր սադրանք»։

«Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ, չնայած թուրքական կողմի բոլոր նախազգուշացումներին, Դանիայի իշխանությունները նախընտրեցին անտեսել ատելության հողի վրա կատարված հանցագործությունը՝ այն ներկայացնելով որպես ժողովրդավարության և խոսքի ազատության դրսևորում», - հայտնում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նշել է, որ նման «թշնամական և բարբարոսական մտածելակերպն ու գործողությունները» ոչնչացնում են Եվրոպայում ժողովրդավարական արժեքների, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության մշակույթը։

«Մենք խստորեն դատապարտում ենք նրանց, ովքեր կորցնելով իրենց մարդկային տեսքը, խելագար ատելության պոռթկումով, կատարում են նման վայրագություններ, ինչպես նաև նրանց, ովքեր աչք են փակում կրոնական անհանդուրժողականությունից դրդված հանցագործությունների վրա՝ այդպիսով դառնալով նրանց հանցակիցը։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր պաշտպաններին, այդ թվում՝ Դանիայում, քայլեր ձեռնարկել համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Օրերս, Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան դիմաց, մի խումբ ծայրահեղական դանիացիներ հրկիզել են սուրբ Ղուրանը: Ակցիայի մասնակիցները կրել են հակաիսլամական գրություններով հագուստ և հնչեցրել իսլամ կրոնի դեմ ուղղված կարգախոսներ։

Ավելի վաղ Դանիայում տեղի ունեցած միջադեպը դատապարտել էր նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ալեքսանդրետի նահանգ կատարած այցելության ժամանակ Աքարը հայտարարել է, որ նրանք, ովքեր աչք են փակում արմատականության և կրոնական անհանդուրժողականության վրա, հանցակից են դառնում հանցագործություններին։ «Այդ անձինք և կառույցներն իրենց անգործությամբ և անտարբերությամբ հրահրում են նոր հանցագործություններ՝ թողնելով իսլամաֆոբիայի անպատիժ դրսևորումներ», - ասել է Աքարը:

Հուլուսի Աքարը հավելել է, որ արմատականների «թշնամական ու բարբարոսական մտածողությունն ու գործողությունները» ոչնչացնում են Եվրոպայում ժողովրդավարական արժեքների, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության մշակույթը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան դիմաց մի խումբ դանիացիներ հրկիզել էին Ղուրանը: Ակցիայի մասնակիցները կրել են հակաիսլամական գրություններով հագուստ և հնչեցրել իսլամի դեմ ուղղված կարգախոսներ։ Ավելի ուշ Անկարայում Դանիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են