Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:51 09-09-2025

Ընթանում է Ծիծեռնակաբերդում հանցավոր փնթիությամբ իրականացված աշխատանքների ու դրանց հետևանքների պարտակման «Ծածկադմփոց» գործողությունը. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է․

«Նկատելի է դառնում, որ վերջին երկու օրերի ընթացքում բոլոր ուղղություններով ընթանում է Ծիծեռնակաբերդում այլանդակ ու հանցավոր փնթիությամբ իրականացված աշխատանքների ու դրանց հետևանքների պարտակման «Ծածկադմփոց» պլանային գործողությունը: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը: Աշխատանքներ են տարվում քննադատողներին «ճիշտ ուղու» վրա բերելու համար:

Ժանրի կանոնների համաձայն, ոչ մեկը մեղավոր չի ստեղծված իրավիճակի համար, ամեն ինչ վերահսկելի է ու մեղավորներ պետք չի փնտրել: Գլխավոր ու հիմնական հակափաստարկը սա է. հարցն անհարկի քաղաքականացվում է, իսկ դա խանգարում է աշխատանքներին, հետևաբար անընդունելի է:

Իշխանություններն ու նրանց սպասարկողները, բացի կույր ու անմեղսունակ երևալուց, այլ հակափաստարկներ չունեն:

Ուշադիր կարդացեք իմ ու մյուս քաղաքացիների մեղադրանքները․
ա. ասում ենք՝ շինարարական ընկերությունը չի ունեցել համապատասխան լիցենզավորում և փորձ՝ հուշարձաններ հիմնավերանորոգելու համար: Ճիշտ հակառակը, ներգրավված շինարարական ընկերության կողմից իրականացված շատ աշխատանքների որակը վիճելի ու խնդրահարույց է:

բ. հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս, որոշ դեպքերում՝ անվերականգնելի: Այն նույնիսկ վերականգնվելու դեպքում դիտվելու է որպես թերի և ոչ ամբողջական, քանի որ հնարավոր չէ վերականգնել իր նախնական տեսքով ու բնօրինակ հատվածներով:

գ. տարվող աշխատանքներին ներգրավվել է աշխատանքնային միգրանտներից բաղկացած ոչ որակյալ աշխատուժ, որը հաղորդակցության խնդիրներ ունի և չի տիրապետում որևէ լեզվի:

դ. հանցավոր փնթիության արդյունքում իրականացված ապամոնտաժման ու քանդման աշխատանքների ժամանակ լուրջ վնաս են կրել հուշարձանի այն մասերը, որոնք ապամոնտաժման ենթակա չեն եղել, մասնավորապես՝ բազալտե աստիճանները:

ե. աշխատանքների իրականացման ընթացքում կիրառվել են գործիքներ, որոնց օգտագործումը հուշարձան վերականգնելու ժամանակ անընդունելի է:

զ. գոյություն ունի աշխատանքների իրկանացման ծավալի ու ֆինանսական հատկացումների չափի անհամապատասխանելիություն, որի հիման վրա կարող ենք մտավախություն հայտնել, որ այստեղ առկա են նաև լրջագույն կոռուպցիոն ռիսկեր:

Է. հանցավոր անփութություն է թույլ տրվել քանդման աշխատանքների մեկնարկից հետո, ԿԳՄՍ-ի ու Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից չի իրականացվել համապատասխան վերահսկողություն, չի ահազանգվել անընդունելի եղանակներով տարվող ապամոնտաժման աշխատանքների մասին: Փոխարենը ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն ու նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ամեն կերպ փորձել են ապատեղեկատվություն տարածելով՝ թաքցնել հուշարձանին հասցված վնասի չափերն ու հետևանքները:

Ասացեք խնդրեմ, այս հիմնավորումներում որտե՞ղ կա քաղաքական համատեքստ ու քաղաքականացում:

Հարցին պատասխանում է հարկատուների գումարներից աշխատավարձ ստացող հեռուստահաղորդավար, ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը՝ շահերի բախման ու կոռուպցիայի մեջ չմեղադրվելու համար»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Ձեզ գուցե հետաքրքրի