Արտաքին 3 տարի առաջ - 15:00 01-04-2023

Ֆրանսիայի պաշտոնական կառույցները պետք է վերջ տան «սադրիչ և քայքայիչ գործունեությանը». Բաքուն՝ Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնության մասին

Պաշտոնական Բաքուն հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել՝ կապված Հայաստանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման հետ և Վոքիեի կողմից Լաչինի ճանապարհով Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու պատրաստակամության հետ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարություն է տարածել այդ գերատեսչության մամուլի խոսնակ Այհան Հաջըզադեն։

Ադրբեջանից պաշտոնյան Արցախի արտգործնախարարի հետ հանդիպումը որակել է որպես հանդիպում՝ «անջատողական ռեժիմի ներկայացուցչի» հետ։ Նա նշել է, որ հանդիպումը նախատեսված է «քարոզչության համար»՝ այն գնահատելով որպես «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություն»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Ֆրանսիայի պաշտոնական կառույցները պետք է վերջ տան «սադրիչ և քայքայիչ գործունեությանը»։ «Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային նորմերին համապատասխան՝ ցանկացած մարդասիրական գործունեություն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում պետք է համաձայնեցվի և համակարգվի Ադրբեջանի կառավարության հետ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն Արցախի արտգործնախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում են Ֆրանսիայում հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ միասին կազմակերպել հումանիտար շարասյուն, որը կփորձի հումանիտար օգնություն հասցնել Արցախ։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն

Ձեզ գուցե հետաքրքրի