Մամուլ 3 տարի առաջ - 08:17 31-03-2023

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների մասին, որտեղ Երեւանը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

«Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 242 քաղաք։ Հայաստանն այս հորիզոնականով առաջատար է տարածաշրջանում»,- գրել էր Չախոյանը։

Ըստ Numbeo-ի՝ իսկապես, Երեւանը 14-րդ «անվտանգ» քաղաքն է, ցանկը գլխավորում է Արեւելյան Չինաստանում գտնվող Ցինդաո քաղաքը, երկրորդ հորիզոնականում ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին է, իսկ երրորդը՝ Կատարի մայրաքաղաք Դոհան։
Խնդիրը, սակայն, ոչ թե Numbeo-ի հրապարակած ցանկն է, այլ դրա մեթոդաբանությունը. Fip.am-ը պարզել է, որ Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ, եւ դրա հրապարակած վարկանիշերը հիմնված չեն վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ եւ նրանց անանուն առաջարկությունների հիման վրա։ Կայքում հրապարակված տվյալները կրկնակի ստուգում չեն անցնում, եւ չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։

Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաեւ քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի վիճակագրական տվյալների կամ հետեւություններ անելու համար։

Նշենք, որ Չախոյանը միակը չէ, որ հղում է արել Numbeo-ի ոչ ճշգրիտ տվյալներին։
Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հրապարակած տվյալները վերցված են մի աղբյուրից, որը չունի արժանահավատ վիճակագրական տվյալների հավաքագրման մեթոդաբանություն, հիմնված է օգտատերերի անանուն կարծիքների վրա, որոնք հեշտությամբ հնարավոր է մանիպուլացնել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ