Ներքին 3 տարի առաջ - 16:51 30-03-2023

Վիճարկվում է դատախազության անգործությունը․ Փաշինյանի դեմ քրգործ կհարուցվի՞

ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով։

ՀՀ վարչապետ Փաշինյանը ասել էր ․«Այո, կարող էինք կանխել պատերազմը, և կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։

Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը դատախազության անգործության հիմքով բողոք էր ներկայացրել, որի քննությունն այսօր նշանակված էր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։ Դատական նիստին ներկայացել էր դատախազ Արշակ Մարտիրոսյանը։

Ծնողների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ դատախազության կողմից ոչ պատշաճ դատախազի ներկայություն է ապահովվել։ Դատախազ Արշակ Մարտիրոսյանը արձագանքեց․ «Այն, որ վիճարկվում է դատախազության անգործությունը, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Իսկ պատշաճ կարգով ներկայացված հաղորդումը կցվել է կոնկրետ քրեական վարույթին, և քննչական-դատավարական գործողություններ են իրականացվում, և այդ վարույթով ես հսկող դատախազական խմբի անդամ եմ։ Ուշադրություն դարձրեք, որ վիճարկվող «անգործությունը» վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանման կոնկրետ դատախազի լիազորություններին։ Ես այսօր դատարանին փաստաթուղթ եմ ներկայացրել, որ դատախազի պաշտոնակատարն է ստորագրել, որպեսզի ես ներկայանամ։ Օրենքի համաձայն՝ դատախազությունը միասնական համակարգ է, և դատախազն իր լիազորությունները ենթակա դատախազների միջոցով է կատարում։ Ուստի խնդրահարույց վիճակ չկա, որ դատախազությանը ես եմ ներկայացնում»։

Դատավոր Վարդգես Սարգսյանը նկատեց, որ պարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ հանցագործության մասին հաղորդումը դատախազության ներկայացուցիչ Արմեն Մուրադյանն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե, և պարոն Սիմոնյանը վիճարկում է անձի դրսևորած անգործությունը․

«Որևէ մեկը չի վիճարկում, որ դուք դատախազական խմբի անդամ եք։ Բայց ձեզ հանձնարարվա՞ծ է դատախազության համապատասխան պաշտոնատար անձնանց անգործության առիթով բողոքի քննությանը մասնակցել և դիրքորոշում ներկայացնել։ Այո, դատախազությունը միասնական համակարգ է, բայց դուք զինվորական դատախազությունն եք ներկայացնում»,- ասաց դատավորը։

Նշենք նաև, որ այս հաղորդումը կցվել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում