Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:37 29-03-2023

Ալեն Սիմոնյանի կինը ևս Բեռլինում է, բայց պետական միջոցներ մսխելու վերաբերյալ հարցը անտեղի է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ԱԺ 14-հոգանոց պատվիրակությունն այս օրերին Բեռլինում է։ Չնայած թևի կոտրվածքին ու վիրահատությանը՝ Սիմոնյանը մեկնել է Գերմանիայի Դաշնություն։ Հատկանշական է, որ աշխատանքային այցի շրջանակներում Սիմոնյանի հետ Բեռլին է մեկնել նաև նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը։

Oragir.News-ը Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանից փորձեց ճշտել, թե արդյոք արարողակարգով նախատեսված էր Ալեն Սիմոնյանի կնոջ այցը, արդյոք հանդիպումներ նախատեսված են այդ ֆորմատով, և ով է վճարել Սիմոնյանի կնոջ տոմսի, կացության համար։

«Որևէ հանդիպում չկա, կինն ուղեկցում է պարոն Սիմոնյանին՝ առողջական վիճակից ելնելով։ Ինչպես բոլոր անգամները, երբ Մարիամ Մարգարյանը եղել է Սիմոնյանի հետ, վճարել է նրա ընտանիքը, այս անգամ էլ ողջ ծախսերը հոգացել է ընտանիքը»։

Մեր հարցը, սակայն, վրդովեցրեց Խաչատրյանին․ ասես Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից հեռու է, երբ պաշտոնյաների ընտանիքի անդամները պետական միջոցների հաշվին պաշտոնական հանդիպումների ու այցերի շրջանակում շրջագայում են։

Խաչատրյանն էլ «արդար ու ազնիվ» իր ղեկավարի անունից մի տեսակ վիրավորվված ասաց, որ հարցը անտեղի է համարում։