Ներքին 3 տարի առաջ - 18:29 29-03-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քիշնևի քաղաքապետին

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ նմանօրինակ այցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը։ Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ դեռևս վաղ միջնադարից Մոլդովայում կայք հաստատած հայ ժողովրդի զավակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային և հոգևոր կյանքը՝ կարևոր ներդրում բերելով երկրի զարգացման գործում: Հայոց Հովվապետը նշեց, որ այսօր էլ Մոլդովայի փոքրաթիվ հայ համայնքը շարունակում է հաջողություններ արձանագրել տարբեր ոլորտներում՝ վայելելով Մոլդովայի իշխանությունների, նաև Քիշնևի քաղաքապետարանի բարյացակամ վերաբերմունքն ու հոգատարությունը։

Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մոլդովայում ստեղծված դարավոր հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը, ներկայում գործող երկու եկեղեցիներին, ինչպեսև Հայոց Եկեղեցու դերակատարությանը հայ ինքնության պահպանման գործում։

Իր հերթին քաղաքապետ Իոն Չեբանը Հայոց Հայրապետին տեղեկացրեց Հայաստան այցի նպատակների, ձևավորված գործակցության և Երևանի քաղաքապետարանի հետ նախանշվող ծրագրերի մասին։ Քաղաքապետը գոհունակությամբ հիշատակեց հայկական համայնքի հետ ջերմ հարաբերությունների մասին։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանում առկա լարված իրավիճակի, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին, խաղաղության և կայունության հաստատման գործում կարևորվեց միջազգային հանրության, ի մասնավորի բարեկամ երկրների զորակցությունը»,-ասվում է Մայր Աթոռի տռղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել