Ներքին 2 տարի առաջ - 18:01 03-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, նշեց, որ բրազիլահայ ուխտավորներն այցելել են Հայաստանի տարբեր սրբավայրեր և հաղորդ դարձել հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը։

Իր օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների ծառայությունը, ինչպես և հայորդիներին Հայրենիք ուխտագնացության առաջնորդելու հանձնառությունը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր գործուն աջակցությունն է ցուցաբերում արցախահայությանը հաղթահարելու առաջացած սոցիալական դժվարին խնդիրները։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին իրենց նպաստը բերել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև հայրենազրկված հայորդիների կարիքների հոգածության գործում»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան