Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:03 29-03-2023

Էդգար Ղազարյանն ավելի համապատասխան է ՄԻՊ-ին առաջադրված պահանջներին, քան Անահիտ Մանասյանը․ Լարիսա Ալավերդյան

Էդգար Ղազարյանի թեկնածությունն առաջադրվել է «Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման կողմից, այսինքն այդ թեկնածությունը ոչ թե ընդդիմադիր խմբակցություններ են առաջադրել, այլ շարժումը։ Այս առումով, աննախադեպ է, երբ խորհրդարանական ընդդիմությունն առաջադրում է այն թեկնածուին, որն առաջարկել է հասարակական շարժումը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ կա մի սահմանադրական պահանջ, որի մասին ես ժամանակին ասել եմ, և որին չի համապատասխանում իշխանության կողմից առաջադրված թեկնածուն, այս առումով Էդգար Ղազարյանի թեկնածությունն ունի առավելություն։ Նա հայտնի է իշխանության կողմից մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների բարձրաձայնմամբ, ինչպես նաև հասարակական շահի արտահայտմամբ։ Այս առումով ես կարծում եմ, որ և նախկինում իր կատարած աշխատանքը, և իր անձն ավելի է համապատասխանում այն պահանջներին, որոնք կան օրենքում և Սահմանադրության մեջ, քան Անահիտ Մանասյանը։

Այս առումով հստակ է, որ բացառվում է, որ նա դառնա գործիք և անկախ չլինի գործադիր և օրենսդիր մարմիններից»։

Հարցին, թե որքանով է հավանական, որ ՔՊ-ն կքվեարկի նրա թեկնածության օգտին՝ Ալավերդյանն ասաց, որ չի կարծում, որ այնպիսի իրավիճակ կլինի, որն այսօր չկա, և նրանք կքվեարկեն Ղազարյանի թեկնածության օգտին։

«Ամեն դեպքում, ես ողջունում եմ ընդդիմության ակտիվությունը, որովհետև կարծես թե հնչեցվում էր այն կարծիքը, որ միևնույն է՝ չի ընտրվելու, հետևաբար ինչի համար առաջադրել։ Ես դեմ եմ նման մոտեցմանը և կողմ եմ նրան, որ անկախ ակնկալվող արդյունքից, միևնույն է, ընդդիմությունը պետք է իր թեկնածուին առաջադրի, որովհետև հասարակությունը պետք է հնարավորություն ունենա լսելու ոչ իշխանական թեկնածուի և, կարծում եմ, որ սա լավ նախադեպ է, որովհետև թեկնածության առաջադրումը միայն նրա համար չէ, որ անպայման ընտրվի, սա տոտալիտար պետություններին հատուկ է, այլև նրա համար է, որ հնչեցվեն այն այլընտրանքային մոտեցումները, որոնցով ընդդիմությունը կարող է հանդես գալ»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի