Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:27 29-03-2023

Վճռաբեկի դատավորներ են ընտրվելու նրանք, ովքեր լոյալություն և հավատարմություն են հայտնել իշխանությանը

Ես տևական ժամանակ է՝ չեմ հետևում ԲԴԽ-ի աշխատանքին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը՝ խոսելով ԲԴԽ-ի աշխատանքից և Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներից։

«Ձգտում եմ չհետևել, որովհետև հասկանում եմ, որ ուղղակի ստանդարտ ինչ-որ ընթացակարգեր են, որոնք ունեն նույն բովանդակությունն ու տրամաբանությունը՝ ինչ եղել է նախկինում։ Ոչ մի փոփոխություն չեմ տեսնում այդ պատճառով ժամանակ էլ»,- ասաց Կարապետյանցը։

Ըստ Կարապետյանցի՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ են ընտրվելու նրանք, ովքեր հավատարիմ են իշխանությանը։ «Առաջադրվել և նշանակվելու են նրանք, ովքեր որ նախընտրելի են, ովքեր որ իրենց հավատարմությունն ու լոյալությունն են հայտնել գործող իշխանություններին, ուրիշ տարբերակ որպես այդպիսին բացառում եմ»,- ասաց Կարապետյանցը։

Հարցին՝ եթե արդեն որոշված է, թե ովքեր են լինելու Վճռաբեկ դատարանի դատավորներ, ապա որն է յուրաքանչյուր տեղի համար երեքական թեկնածու առաջադրելու իմաստը, Կարապետյանցը պատասխանեց. «Գեղեցիկ փաթեթավորման հմտությունները շատ զարգացած են գործող իշխանությունների մոտ, բոլոր բարեփոխումները շատ գեղեցիկ փաթեթավորվում են, բայց արդյունքում ստանում ենք այն, ինչ որ ունեցել ենք։ Տրամաբանական, բովանդակային փոփոխություն չենք տեսնում և դա անիմաստ ժամանակի վատնում է»։