Ներքին 3 տարի առաջ - 22:03 23-03-2023

Հայաստանի կշիռը հիմա այնքան փոքր է, որ ռեալ լծակներն այժմ շատ սահմանափակ են

«Առաջիկայում հնարավոր էսկալացիայի մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները մի քանի նպատակ ունեն․ փորձ է արվում միջազգային հարթակների ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակին, քանի որ ուրիշ գործիքներ Երևանն այս պահին գործնականում չունի։ Մնում են հայտարարությունները»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։

«Ինչ վերաբերում է էսկալացիային, ապա ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի։ Բնականաբար, գիտենք, թե Ադրբեջանն ինչ է պլանավորում։ Բայց, եթե մենք նայենք նախկինում տեղի ունեցած իրադարձություններին, ապա մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի, մինչև հիմա Ադրբեջանն այդ էսկալացիաներն օգտագործում է, որ ճնշումներ գործադրի հայկական կողմի վրա՝ զիջումներ կորզելու համար»,- ասաց նա։

Այս ֆոնին, փորձագտը համոզմունք է հայտնում, որ ադրբեջանական կողմն այժմ այսպիսի իրավիճակ է ստեղծում, քանի որ դժգոհ է հայկական կողմի դիրքորոշումից։

«Խոսքն այս դեպքում վերաբերում է թե՛ Ստեփանակերտին, թե՛ Երևանին։ Ուզում են, որ մի քիչ արագանա գործընթացը։ Այսինքն, այդ կոնտեքստում չի կարելի բացառել հավանականությունը։ Հետո, նաև նմանություն կա՝ կապված տեղեկատվական որոշակի արշավի հետ։ Նախկինում մենք տեսել ենք, որ այդ բոլոր էսկալացիաների դեպքերին նախորդել են տեղեկություններ, որ տեսեք, հայկական կողմի պատճառով միջադեպեր են լինում, իբր հայկական կողմը խախտում է զինադադարը։ Դրա համար, եթե մենք համադրենք այդ երկու գործոնները, ապա ցավոք սրտի, բացառել չի կարելի էսկալացիայի հնարավորությունը։ Իհարկե, հստակ պնդել է չի կարելի։ Անհասկանալի է նաև ուղղություններն ու ծավալները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում հնարավոր էսկալացիաներից զերծ մնալու քայլերին, ռազմական ոլորտում ավելի շատ բան կարելի էր անել, քան արվել է մինչև այժմ։

«Այդտեղ ևս մեր տեղեկությունները սահմանափակ են։ Բայց չի բացառվում, որ այդ պրոցեսի տեմպերը կարող էին ավելի բարձր լինել։ Ինչ վերաբերում է դիվանագիտականին, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանի կշիռը հիմա այնքան փոքր է, որ ռեալ լծակներ այժմ շատ սահմանափակ են։ Մնում են միջազգային հանրությանն ու տարբեր գործընկերներին դիմումներ ուղարկելը և այլն։ Այստեղ էլ հարց է առաջանում, թե սա որքանով է էֆեկտիվ՝ հաշվի առնելով, որ նախկինում դիվանագիտական լծակերը չեն խանգարել Ադրբեջանին չկատարելի իր ստանձնած պարտավորությունները»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետը համոզմունք հայտնեց, որ գործնական ու էֆեկտիվ քայլ, որը ՀՀ իշխանությունները դեռևս չեն կատարել Ադրբեջանի գործողությունների ֆոնին, չկան։

«Այսինքն, իրադրությունը, երբ Ադրբեջանը ռազմական ճնշում է գործադրում հայկական կողմի վրա՝ իրականություն է, որն առկա է վերջին գրեթե 3 տարին։ Կարծում եմ, որ դա ապագայում ևս, ցավոք սրտի, կպահպանվի»,- ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց