Ուղիղ եթեր
Մտավորականներն էս ի՞նչ հալի են. վախենում են, չեն ուզում կարծիք արտահայտել մշակութային օջախ փակելու մասին
copy image url

Մտավորականներն էս ի՞նչ հալի են. վախենում են, չեն ուզում կարծիք արտահայտել մշակութային օջախ փակելու մասին

Ներքին 2 տարի առաջ - 21:32 23-03-2023
«Արտավազդ» թատերական մրցանակը ստեղծվել է 2002 թվականին։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի թատերական գործիչների միությունն է։ Մարտի 27-ին ամեն տարի ԿԳՄՍ-ն հանձնում է մրցանակները դերասաններին՝ տարբեր անվանակարգերում։ Բանն այն է, որ նախատեսված միջոցառմանը մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր թատերական աշխարհի ներկայացուցիչները, իսկ դա լավ առիթ կլինի թատերագետների համար՝ «Գոյ» թատրոնը Սունդուկյան թատրոնին միավորելու խնդիրը բարձրաձայնելու համար անմիջապես ԿԳՄՍ ներկայացուցիչների մոտ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, դա իրենք պետք է որոշեն, մարդիկ, թատերական գործիչներն ամեն մեկն անհատապես որոշի ու արվեստի, թատրոնի մասնագիտական դաշտում, խնդրի շուրջ խոսեն, արտահայտվեն ու ելույթ ունենան, և մարդիկ կան, ովքեր լռում են, վախեցած են, տասը հատկանիշ կարող եմ նշել, ասուլիս է եղել, թատրոնն իր կարծիքն է հայտնել կատարվածի շուրջ, այսօր դաշտում այդ միտումն է, որ լռում են մարդիկ, և թատերական մարդիկ են, չպետք է լռեն, մենք այսօր տեսնում ենք, որ երկրի, հողի ու հայրենիքի հարց է, որը նույն նժարի վրա չես դնի, լռում են այդ ժամանակ, հիմա ո՞նց կարող ենք ակնկալել, որ կարտահայտվեն, նրանք վախեցած ու կաշկանդված են նման գլոբալ հարցերում, ուր մնաց արտահայտեն իրենց կարծիքը «ԳՈՅ» թատրոնի փակման վերաբերյալ։ Բացարձակապես կապ չունի հարցի կշիռը, այդպիսինն են, նույն կերպ թատերական գործիչներ, մտավորականներ, օրինակ՝ տարիքով մտավորականի տեսե՞լ եք, որ ինչ-որ խնդրի շուրջ բարձրաձայնեն, եթե իշխանությանն է հարցը վերաբերում, լռում են, Արցախի մասին, առավել ևս, մի օջախի մասին է խոսքը գնում, էլի լուռ են, ու կարող էին իրենց կարծիքը արտահայտել, պատկերացրեք, որ իրենք այնքան են վախեցած ու կաշկանդված, որ նույնիսկ այս հարցում չեն արտահայտվում, կարող են, չէ՞, արտահայտվել, բայց չեն անում։ Քանի որ ԿԳՄՍ-ն իշխանության մի օղակ է, ուրեմն դա ուղղակի գնում, կպչում է իշխանություններին, հիմա ի՞նչ դեմարշ, ինչի՞ մասին է խոսքը, թատրոնն աշխարհի մոդելն է, մեր բոլորիս կյանքն ենք տեսնում, ընդունելի և ոչ ընդունելի, սա քաոս էլ չի, սա զավեշտ է։ Ես այսպիսի վիճակ չեմ տեսել, ես այս քաղաքից ոչ մի վայրկյան չեմ բացակայել, հյուրախաղերի եմ գնացել, այն էլ արագ եկել, ամեն բան տեսեկլ եմ, էպիկենտրոնում եղել, էլ չեմ ասում պատերազմները, բայց էս ամենի անունն ի՞նչ է, մարդկանց այս այլալված վիճակը էս ի՞նչ հալի է, որ վախենում են կարծիք հայտնել, որ թատրոն ու միավոր է փակվում, բայց ո՞նց կարելի է միավոր ու մշակութային ու արվեստի օջախ փակել ու դա արդարացնել ինչ-որ բաներով»։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունում շրջանառվում է մի նախագիծ, համաձայն որի՝ «Գոյ» կենտրոնը պետք է լուծարվի, վարչական մասը կրճատվի, իսկ ստեղծագործական մասը միավորվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ
21:24 «Դալմա մոլի» ֆուդկորտում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը տարածել են պրոյեկտորով