Մշակույթ 3 տարի առաջ - 15:43 23-03-2023

«Թումանյանը և Թիֆլիսը». Թբիլիսի է տեղափոխվել Թումանյանի սրտի տուփը

100 տարի առաջ այս օրը կյանքին հրաժեշտ տվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

Գրողի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված Թբիլիսիի Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում այսօրվանից սկսած մինչև ապրիլի 13-ը լինելու է «Թումանյանը եւ Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են Երևանի թանգարանից ժամանակավոր տեղափոխված թվով 26 ցուցանմուշ՝ այդ թվում Թումանյանի անձնական գրադարանից բացառիկ գրքեր, որոնք վերաբերում են Թիֆլիսին և Թիֆլիսի պատմությանը, ձեռագիր նմուշներ, ինքնագրեր, Թումանյանի և իր ընտանիքի՝ վրաց մտավորականների հետ ունեցած նամակագրություններ։

Համագործակցության շրջանակում ցուցադրության մեջ ներառվել են նաև վրացական գրականության թանգարանում պահվող Թումանյանի ձեռագրերը։

«Այս ցուցանմուշների հետ մեկտեղ Թբիլիսի է տեղափոխվել նաև Հովհաննես Թումանյանի սրտի խորհրդանշական տուփը, որտեղ տարիներ շարունակ պահվել է գրողի սիրտը»,- հավելեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, որ այս պահին ևս գտնվում է Թբիլիսիում։

Թումանյանը վաղ պատանեկան հասակից մինչ կյանքի վերջին օրերը ապրեց և ստեղծագործեց Թիֆլիսում:

«Թումանյանը եւ Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսի հիմքում վրաց ժողովրդի, նրա գրականության ու մշակույթի հանդեպ Թումանյանի հետաքրքրությունն ու հարգանքը, վրաց գրողների, արվեստի ու գիտության գործիչների կողմից փոխադարձ անկեղծ սիրո ու հարգանքի, բարոյական բարձր ըմբռնումների հուշագրությունն է։

Թումանյանի թանգարանի տնօրենի խոսքով ցուցահանդեսի կազմակերպման հարցում իրենց աջակցել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, «Հ․ Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։


Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան