Ներքին 3 տարի առաջ - 17:57 22-03-2023

Տիգրան Ավինյանի նկատմամբ հարուցվել է վարույթ, բայց ինչ օգուտ

Հաշվի առնելով Տիգրան Ավինյանի նոր բիզնեսների մասին մամուլում հրապարակումները՝ Oragir.News-ը հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ճշտելու համար, թե արդյոք այդ հրապարակումները հանձնաժողովում քննարկման առարկա դարձել են և արդյոք դրանց հիման վրա հանձնաժողովը վարույթ հարուցել է։

Ի պատասխան մեր հարցման՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի անունից եկած պատասխանում նշվում է, որ 2022 թ-ի դեկտեմբերի 12-ին Ավինյանի նկատմամբ հարուցել է անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Հարուցված վարույթի շրջանակում Հանձնաժողովի կողմից քննարկման առարկա է նաև պետական մարմիններին և կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիային՝ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ գրանցված իրավաբանական անձանց, դրանցում վերջինիս կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև վերջինիս պատկանող արժեթղթերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի, դրանց տեսակի, քանակի, ձեռքբերման (օտարման), թողարկողի վերաբերյալ կատարված հարցումներով ստացված տեղեկատվությունը։

Նշենք, որ վարույթը հարուցվել է «ԱՆԻՖ –ը հաստատում է՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է մնալ տնօրենների խորհրդի անդամ» վերտառությամբ հրապարակման հիման վրա։

Հանձնաժողովից հայտնեցին, որ վարույթը գտնվում է ընթացիկ փուլում։

Այս հրապարակումից հետո սակայն Oragir.News-ը հրապարակել էր «Ախորժակը ուտելիս է բացվում․ Ավինյանինը հասել է «Վիվասել-ՄՏՍ»-ին» հոդվածը, որտեղ տեղեկություն էինք հայտնել այն մասին, որ «Թիմ» ընկերությունների խմբի միջոցով, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը գնելուց հետո, Ավինյանը որոշել է գնել նաև հեռահաղորդակցության օպերատոր «Վիվասել-ՄՏՍ»-ը։

Մինչ այդ հրապարակել էինք «Տիգրան Ավինյանը բյուջեի գումարներով նվերներ է անում՝ կատարելով նախընտրական քարոզչություն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը