Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:58 09-03-2023

Ախորժակը ուտելիս է բացվում․ Ավինյանինը հասել է «Վիվասել-ՄՏՍ»-ին

Երևանի շարքային փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բիզնեսի ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունի։

Oragir.News-ի տեղեկություններով, «Թիմ» ընկերությունների խմբի միջոցով «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը գնելուց հետո Ավինյանը որոշել է գնել նաև հեռահաղորդակցության օպերատոր «Վիվասել-ՄՏՍ»-ը։

Մեզ հայտնի դարձավ, որ ինչպես «Երևան» հյուրանոցի դեպքում, այնպես էլ այս դեպքում Ավինյանը գործարքը իրականացնելու է Եսայան եղբայրների միջոցով։

Բանն այն է, որ նախնական պայմանավորվածություն է եղել «Վիվասել-ՄՏՍ-ի» ու «Հայբիզնեսբանկի» նոր սեփականատեր Կոնստանտին Սոկոլովի միջև, որ վերջինիս են ծախելու, բայց Ավինյանը վարչական լծակներով խոչընդոտում է գործարքի իրականացմանը ու պահանջում, որ հենց իրեն վաճառեն։

Ամենաարագ հարստացող ՔՊ-ականներից մեկը՝ «հնարամիտ» փոխքաղաքապետը նույնիսկ արդեն գործարքի փիարն է մոգոնել, ըստ որի՝ ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը նվիրելու են պետությանը որպես բարեգործություն։

Իսկ իրականում ՔՊ-ի ընտրազանգվածի «ականջները շոյելուց» բացի՝ այդ քայլը չափազանց պրակտիկ բացատրություն ունի։

Առաջինը՝ յուրայիններից մեկին մի քանի միլիոն դրամանոց աշխատավարձով որևէ պաշտոն կապահովեն, պայմանով, որ այդ աշխատավարձի մեծ մասը «մուծվի» Ավինյանի վերահսկողության տակ գտնվող ՔՊ-ի սև բյուջե, մյուսը՝ պահի իրեն, և երկրորդ՝ այդ անձի միջոցով կվերահսկեն գնումների գործընթացը, որպեսզի բոլոր գնումները արվեն իրենց ընկերություններից։

Ի դեպ, այս սխեման արդեն մի շարք ընկերություններում գործում է և մասնավորապես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում