Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:48 21-03-2023

Տիկտոկերներն ավելի հայտնի են, քան պոետները․ այսօր Պոեզիայի միջազգային օրն է

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց, թե ժամանակակից գրողներից ում են ճանաչում և ինչ բանաստեղծություն են հիշում։

Մանրամասները՝ տեսանյութում։