Ներքին 3 տարի առաջ - 19:08 21-03-2023

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նամիբիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նամիբիայի Հանրապետության նախագահ Հագե Գեյնգոբին Նամիբիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Նամիբիայի միջև գործակցությունը կխորանա և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նամիբիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: