Ներքին 3 տարի առաջ - 00:04 21-03-2023

Ջերմուկում հրադադարի խախտման դեպքեր չկան․ ՊՆ

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Ջերմուկում հրադադարի խախտման դեպքեր չկան։

«Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ տարածում է»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Ջերմուկում գտնվող հրամանատարներից մեկը հաղորդել էր, որ հրադադարի խախտում է գրանցվել։