Ներքին 3 տարի առաջ - 09:37 20-03-2023

Լեզվի կոմիտեում ցնծություն է, բայց վախեցած

Երկու օր առաջ վարչապետի որոշման համաձայն՝ Դավիթ Գյուրջինյանն ազատվեց Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից, որպեսզի ժամանակավորապես զբաղեցնի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Oragir.News-ի տեղեկություններով, Լեզվի կոմիտեում բարձր տրամադրություն է տիրում։ Գյուրջինյանի` կոմիտեն լքելու մասին լուրը ուրախացրել է գրեթե բոլորին։ Ցնծության պատճառ է դարձել այն, որ հեռանում է ոչ միայն արագորեն երանգներ փոխող Գյուրջինյանը, այլև նրա հետ եկած անձինք, նախ և առաջ խոսքը Գյուրջինյանի երկու տեղակալների և օգնականի մասին է։

Հիշեցնենք, որ արդեն Գյուրջինյանը աշխատակազմի անդամներ կորցրել էր, սակայն սկանդալը ծածկադմփոց էր արվել։ Լեզվի կոմիտեից հեռացողները հույս ունեն, որ Գյուրջինյանն իրենց տեղավորելու է Բրյուսովում։ Բայց ցնծության հետ մեկտեղ կոմիտեի աշխատակիցները անհանգիստ ուսումնասիրում են իշխանության աջակիցների ցուցակները և փորձում հասկանալ` ով դեռ պաշտոնի չի նշանակվել, բայց ունի համապատասխան կրթություն, որ զբաղեցնի կոմիտեի նախագահի պաշտոնը։

Քանի որ ոչ մի լուրջ լեզվաբան չի կարող համագործակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ենթադրելի է, որ Լեզվի կոմիտեի նախագահ կարող է դառնալ Բանասիրական մի որևէ ֆակուլտետ հեռակա ավարտած, բայց հեղափոխական առաջնորդների հետ վրաններում անցկացրած մի հերթական տգետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից