Ներքին 3 տարի առաջ - 00:45 07-12-2022

Տարվա լավագույն բառը Լեզվի կոմիտեում. մորմըշ, Դավիթ Գյուրջինյան

«Տարվա բառ 2022»-ը Լեզվի կոմիտեի կողմից արդեն երկրորդ տարին կազմակերպվող մրցույթն է, որն ինչպես կոմիտեն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, զարգացած աշխարհում ավանդույթ դարձած իրողություն է։ Օգտատերերը բավականին ակտիվ քննարկել և մասնակցություն են ունեցել մրցույթին։ Նրանցից ոմանք անգամ հարց են ուղղել, թե ինչու է ժամանակակից հայերենի բառակերտման, ուղղագրության, ուղղախոսության կանոնարկման պատասխանատու մարմնի անունը Լեզվի կոմիտե, այլ ոչ թե Լեզվի տեսչություն։

Լեզվի կոմիտեի կողմից առանձնացված բառերն են՝ աշխարհակարգ, ապաշրջափակում, բազմաբևեռ, բանակաշինություն, գինետոն, գինարբուք, գրքատոն, ինքնիշխանություն, կպչուկ, հաղորդուղի, պետականակենտրոն, տեսաբացիկ։

Ֆեյսբուքյան օգտատերերը ակտիվ քննարկում են ծավալել մեկնաբնության հարթակում՝ առաջարկելով նաև իրենց տարբերակները՝ մորմըշ, տանդեմ, գործիքակազմ և այլն։

Սակայն ոչ ոքի մտքով չի անցել տարվա բառ նշել Դավիթ Գյուրջինյանին, որը առաջիկայում Նիկոլ Փաշինյանին անխոնջ ծառայելու համար, խաչ քաշելով իր կենսագրության վրա, պատրաստվում է ստանձնել Բրյուսովի ռեկտորի պաշտոնը։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը