Երևան +31°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:37 19-03-2023

Մահացել է Համլետ Մելքոնյանը

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի մարտի 18-ին կյանքից հեռացել է Համլետ Անուշավանի Մելքոնյանը:

• Համլետ Անուշավանի Մելքոնյանը ծնվել է 1946թ. փետրվարի 1-ին։

1963-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։
1977 թվականին ավարտել է Մոսկվայի Հիդրոմետ կենտրոնի ասպիրանտուրան։
1978 թվականից ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
1968 թվականից աշխատել է Հիդրոմետեորոլոգիայի և Էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնում, նախ կրտսեր գիտաշխատող (1968-1978 թթ), հետո՝ ավագ գիտաշխատող (1978-1990թթ.), ապա տնօրեն (1990-1999թթ.)։

1999-2003 թվականների աշխատել է Հայպետհիդրոմետի Կլիմայի ուսումնասիրության կենտրոնի պետ, այնուհետև մինչև 2007 թվականը Հայպետհիդրոմետի Հիդրոմետեորոլոգիայի և Էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ–փոխտնօրեն,
2007-2016 թվականներին Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալն էր՝ գիտական գծով, 2017-2021թթ․ Հիդրոմետծառայության տնօրենի խորհրդական:

1996-2018 թվականներին UNDP/GEF նախագծի` «Հայաստան-Կլիմայի փոփոխության երկրի հետազոտություն» ազգային փորձագետ, թիմի ղեկավար,
2005-2007 թթ - Համաշխարհային բանկի փորձագետ,
1996-2018թթ․ ՀՀ կլիմայի փոփոխության I-IV ազգային հաղորդագրությունների փորձագետ,
1980-1991թթ. դասախոսել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում,
1992-2016թթ. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, դոցենտ։

Դասախոսությունների ընթացքում կարդացվող դասընթացներ՝ դինամիկ և ընդհանուր օդերևութաբանություն, կլիմայի փոփոխություն, հիդրոօդերևութանական երևույթների մաթեմատիկական մոդելավորում, մթնոլորտի ֆիզիկա, մթնոլորտի աղտոտվածության մոդելավորում:
Մասնակցել է 50 ից ավելի միջազգային կոնֆերանսների և սեմինարների՝ ՀՀ, ՌԴ, Իրան, Վրաստան, Ավստրիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Գերմանիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Գանա, Մեքսիկա, ԱՄՆ և այլն: Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների։

Անգնահատելի է Համլետ Մելքոնյանի դերը Հայաստանում հիդրոօդերևութաբանության կայացման բարդ ընթացքի և վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումների ու տեխնիկապես հագեցած ու կայացած ինստիտուտ ունենալու գործում։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Համլետ Անուշավանի Մելքոնյանի հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին: Խորապես սգում ենք անդառնալի կորստի համար:

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող՝ Էրեբունի սգո սրահում:
adv_banner

Ամենից շատ դիտված

17:10 Խաչատուր Սուքիասյանն ընդլայնում է իր բենզինային կայսրությունը․ ո՞վ դրանից կշահի
08:44 Ու՞մ տանն է հյուրընկալվել Բագրատ Սրբազանը․ Հրապարակ
20:19 Առեղծվածային սպանություն՝ առանց արյան հետքերի. շուն սպանողն ընդունել է մեղքը
13:40 Հո հարուստների տղաներին չեն տանելու. հարցում գիշերամիզություն ունեցողներին բանակ զորակոչելու մասին
23:51 Թուրքիայի սահմանակից Երազգավորսում անցաթղթով են հողը մշակում
22:00 Դպրոցի գլխավոր դերակատարն ուսուցիչն է. քաղաքացիները՝ Փաշինյանին
18:41 Նախարարը ձերբակալվել է՝ նախագահի նկատմամբ «սև մոգություն» իրականացնելու համար
22:15 Մեր գյուղը Գյումրիից 9 կմ է հեռու, բայց ինչխոր տայգա էղնի. Երազգավորսի բնակիչ
19:05 Կառավարությունը սթրեսային իրավիճակ է ստեղծել հաշմանդամների համար. վերջին որոշման հետքերով
18:00 «Թրամփը ջախջախեց Բայդենին», «խուճապ՝ Դեմոկրտական կուսակցությունում». Բայդեն-Թրամփ բանավեճի արձագանքները