Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:26 18-03-2023

Հետախույզ Սլավիկ Բաբայանի «գլխի» համար Ադրբեջանը մի քանի անգամ գին է առաջարկել․ հայր և որդի թեյ են խմել Բաքվում

Լեգենդար հետախույզ Սլավիկ Բաբայանի մասին հանրությունը իմացավ այն ժամանակ, երբ նա պարգևատրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Սլավիկ Բաբայանի «գլխի» համար Ադրբեջանը մի քանի անգամ գին է սահմանել։ Նա ահ ու սարսափ էր տարածում, որովետև տարիներ շարունակ նրա դեմքը ոչ մեկին հայտի չէր։ 90-ականների սկզբին նա եկավ բանակ՝ այստեղ պետք եկան Բաբայանի որսորդական հմտությունները։ Նրան՝ Տավուշի անտառները հինգ մատի պես իմացողին, ընդունեցին հետախուզություն։

Սլավիկ Բաբայանի հետ հանդիպել եմ հիվանդանոցում, տարիներ առաջ․ առողջական խնդիրներ ուներ։ Քչախոս այդ մարդը որոշեց մի քանի պատմությամբ կիսվել։

«Գեներալներ Միրզոյանն ու Բաղմանյան Հայկազը առաջադրանք տվեցին։ Ասացին՝ գերի ա պետք, կարա՞ս բերես, ասեցի՝ հա։ Քարտեզը բերեցին, թե՝ կարաս ցույց տաս, թե ոնց ես բերելու։ Երեք դրվագ ցույց տվեցի, ասացին, որ երեքն էլ աշխատող է»։

Սլավիկ Բաբայանը յոթ մարդու ուղեկցությամբ գնում է գործողություն իրականացնելու։

Հետախույզը իր որդու հետ գնացել է Բաքու և թեյ խմել․ «Ինձ համար կարևոր առաքելություն էր, ու տղայիս հետս տարա»,-ասում է։

Բաբայանի դեմքը արդեն հայտնի է, իսկ որդու մասին հրապարակումների կարիք չկա առայժմ։ Հերոսական ծառայության համար Սլավիկ Բաբայանը արժանացավ առաջին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի, «Արիության» մեդալի և մի շարք այլ պարգևատրումների։

Ներկայացնում ենք արխիվային տեսանյութ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան