Մշակույթ 3 տարի առաջ - 16:00 17-03-2023

Որտեղից է առաջացել բանկրոտ բառը

Միջնադարում հյուսիսային Իտալիայում, եթե վաճառականը իր գործունեության ընթացքում դառնում էր անվճարունակ, ապա նախևառաջ բռնագանձում էին նրա ունեցվածքը և աճուրդի հանում, ապա կոտրում էին սեղանիկը ասել է, թե «banco rotto»՝ սեղանը կոտրված է։ Այստեղից էլ առաջացել և շատ լեզուներում տարածվել է բանկրոտ բառը՝ ձեռք բերելով սնանկ իմաստը։

Մեր օրերում Վաճառականների հրապարակը Միլանում ոչ այնքան հայտնի միջնադարյան զարդերից է։ Մինչ 19-րդ դարի երկրորդ կեսը այս հրապարակն ամբողջությամբ պարփակված էր տարբեր ժամանակաշրջանների և ոճերի պալատներով՝ ձևավորելով անկախ բակ, որն առանձնացված էր մոտակա Մայր տաճարի հրապարակից: Շուրջ 2 դար այստեղ անցկացվում էին քաղաքական կյանքի կարևոր գործառույթներն ու իրականացվում էին դատավճիռներ։

Միլանի Մայր տաճարի հրապարակի կառուցումից հետո քաղաքական էլիտան իր գործառույթներով հանդերձ տեղափոխվեց այնտեղ, և այս հրապարակը դարձավ վաճառականների գիլդիաների հավաքատեղի։ Հարյուրավոր վաճառականներ իրենց վաճառասեղաններով հայտնվեցին այստեղ և սկսվեց առևտրական եռուզեռը։ Հրապարակի մի շարք շինություններ հիմնովին քանդվեցին, մյուսները՝ ձևափոխվեցին։ Հին ժամանակներից մեր օրեր են հասել՝ Փաստարկների պալատը, Օսիի լոջայի ճակատային մասը, նոտարի պալատը և բանկրոտ բառը։



Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան