Ներքին 3 տարի առաջ - 13:38 17-03-2023

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» վերացրել ենք, նորմալ, կոնդիցիոներով մեքենաներ ենք գնել. Գրիգոր Մինասյան

Դատապարտյալների ապահով և անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա ենք ձեռք բերել, նախկին ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով:

Այս մասին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Վերջինս ներկայացրեց՝ ինչ բարեփոխումներ են իրականացվել արդարադատության ոլորտում, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ըստ Մինասյանի դատապարտյալները հնարավորություն են ստացել պետական բյուջեի հաշվին միջնակարգ կրթություն ստանալ, ընդ որում՝ 19 տարեկանից հետո. «Դատաիրավական բարեփոխումների շրջանակում ընդունվել է 2022-26թթ. ոլորտային նոր ռազմավարությունը՝ լրիվ նոր մեթոդաբանությամբ, նոր KPI-ներով: Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանների ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին քաղաքացիական և վարչական պալատներ: Ստեղծվել է նաև նոր՝ հակակոռուպցիոն պալատը»:

Մինասյանը նաև նշեց, որ բարձրացվել են Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը. «Դատական համակարգը նոր ու պրոֆեսիոնալ կադրերի համալրման նպատակով նախատեսվել է դատավորների ներգրավման նոր ու ճկուն համակարգեր»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի