Ներքին 3 տարի առաջ - 17:40 11-01-2023

Օրենք կա, կիրառող չկա. ինչո՞ւ են ՀՀ-ում դատապարտյալներին հասցնում մահվան

Հունվարի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Այդ օրը` ժամը 13։50-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադան Վանաձոր քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց է տեղափոխել դատապարտյալի, ով ճանապարհին մահացել է։

Բանն այն է, որ վերջին շրջանում նման դեպքերն, իսկապես շատ են, իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված՝ թեմայի վերաբերյալ զուցեցինք փաստաբան Երեմ Սարգսյանի հետ, ով մեզ ասաց. «Իհարկե, դրա վերաբերյալ օրենքներով իրական կարգավորումներ կան, այնպես չի, որ չկան, բայց խնդիրները կախված է մարդկանցից ու կիրառողներից՝ առավել ևս ղեկավար մարմիններից, ովքեր որ, ըստ էության, այս օրենքները չեն ուզում ճիշտ կիրառեն, իրենց համար միշտ ձևականություն է, երբ կալանավորն ու դատապարտյալն առողջական խնդիր է ներկայացնում։ Իրենք առաջին հայացքից մտածում են, որ այստեղ ձևականություն կա, ու, իբրև թե, դատապարտյալները փորձում են այդ կերպով հիվանդանոց գնալ և բոլորն ամեն ինչ անում են, որ հիվանդանոց չտեղափոխվեն, տեղափոխվելուց հետո էլ՝ շատ կարճ ժամանակում հետ են բերում, նույնիսկ եթե նշվում է, որ բուժման ու հետազոտման կարիք ունի, իսկ մինչև բուժման տեղափովելը շատ երկար ժամկետներ են անցնում, այսինքն՝ դատապարտյալների համար հրատապությունը չի գործարկվում, եթե այդ անհանգստությունը լինի, ապա ղեկավարությունը հրահանգ կտա, որ այդ հարցին լուրջ մոտեցում ցուցաբերեն, իսկ եթե մարդ ազատության մեջ է, ինքն է որոշում՝ երբ գնա բուժման, ինչքան գնա։

Երբ կալանքի տակ է, պետությունն արդեն սահմանափակում է մարդուն, իսկ դրան մեծ ուշադրություն պետք է դարձնել, պետք է լուրջ մոտենալ ու մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ լուրջ հիվանդության դեպքում չեն դիմում բժշկական հաստատություն, որովհետև այդտեղ կան շահեր, իսկ այս պարագայում նման դժբախտ դեպքեր են տեղի ունենում»։

Սարգսյանի խոսքով, մարզերում ավելի անկառավարելի վիճակ է, որտեղ բացթողումները, միանշանակ, ավելի շատ են. «Իհարկե, մարդն ապահովագրված չէ, որովհետև անգամ կարող է իր տան մեջ մահանալ։ Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնենք ու տեսնենք, թե որտեղ է խնդիրը, որովհետև որևէ բան պատշաճ չի արվում։ Խնդիրներ կան միանշանակ. դատապարտյալների առողջության խնդրի դեպքում արագ արձագանք չի տրվում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով