Ներքին 3 տարի առաջ - 18:39 14-03-2023

Վահագն Ալեքսանյանի այցերը ոչ թե բացասական, այլ դրական ազդեցություն ունեն. Սիսիանում թեժանում է

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ հրապարակում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որով հայտնում էր, որ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի հետ շրջել է քաղաքի բակերով և շփվեցինք քաղաքացիների հետ։



Այսօր Oragir.News-ը կապվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի և փորձեց ճշտել, թե ինչ նախընտրական ծրագրեր ունեն։

Հարցին թե ինչ ծրագիր ունի, Հակոբջանյանը պատասխանեց. «Մեր բուկլետը կարդացե՞լ եք, ո՞ւնեք, դե առհասարակ ի՞նչ են անում․ ես եմ Ձեզ հարցնում»։

Պատասխանին, որ խոստումներ են տալիս, որ կանեն քայլեր, որոնցից համայնքի բնակիչների կյանքը կբարելավվի, Հակոբջանյանն ասաց. «Դա բացարձակ չի քննարկվում, մենք ինչ խոստում տալիս ենք, անում ենք։ Այսօր Սիսիանում և Սիսիանի բոլոր համայնքներում կա ջրի հետ կապված խնդիր, հիմա մենք պատրաստվում ենք այդ ծրագրով ջրի խնդիրները լուծել, լուսավորություն ունեք, ասֆալտապատում պետք է անենք, տանիքներ պետք փոխենք, ոնց որ մնացած բոլոր համայնքներում, ինչ-որ թազա բան չկա»։

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վերջին շրջանում շատ ակտիվ այցեր է ունենում Սիսիսան, շփվում բնակչության հետ, սատարում իր թեկնածությանը, արդյո՞ք դա դրական արձագանք ստանում է բնակչության կողմից, Հակոբջանյանն արձագանքեց. «Իսկ ձեզ ինչ է թվում, բա ում պիտի պաշտպաներ Վահագն Ալեքսանյանը, եթե մենք մի թիմակից ենք, և նրա այցերը միանշանակ դրական են անդրադառնում»։

Հիշեցնենք Oragir.News-ը որոշ ժամանակ առաջ էլ էր զրուցել Հակոբջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ վստահ է, որ այս անգամ հաղթելու է։



Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»