Արտաքին 3 տարի առաջ - 18:22 14-03-2023

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդին առաջադրվել է նախագահի թեկնածու

Թուրքիայի նախկին նախագահ և վարչապետ Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեթ Օզալը երկրում կայանալիք համապետական ընտրությունների համատեքտսում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը։

Հաղորդվում է, որ Թուրքիայում գործող տաս ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում որոշում է կայացվել նախագահականը ընտրություններում առաջադրել Տեխնոլոգիաների և զարգացման կուսակցության նախագահ Ահմեթ Օզալի թեկնածությունը։ Մարտի 17-ին Ստամբուլում տեղի կունենա թեկնածուի ճանաչողական հանդիպումը, որի ընթացքում տաս կուսակցությունների միջև համատեղ հուշագիր կստորագրվի։

Մինչև այժմ Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ով 2018-ի ընտրություններում եղել է Էրդողանի գլխավոր մրցակիցը, սակայն չի կարողացել հաղթել նրան։ Այս ընտրություններում հիմնական ընտրապայքարը կայանալու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Նշենք, որ Ահմեթ Օզալը քննարկումների օրակարգում է հայտնվում՝ կապված իր հոր՝ Թուրգութ Օզալի կասկածելի մահվան վերաբերյալ հայտարարությունների հետ։

Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալը 1983-1989 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի, իսկ 1989-1993 թվականներին նախագահի պաշտոնը։ Օզալը մահացել է 1993 թվականի ապրիլին՝ կասկածելի պայմաններում։ Նրա մահվան մեջ մեղադրվել է նաև նրա կինը և որդին՝ Ահմեթ Օզալը, սակայն վերջինիս մեղավորությունը չի հաջողվել ապացուցել։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի