Ներքին 3 տարի առաջ - 21:01 13-03-2023

Կարմրուկի բռնկումն ավելացրել է պատվաստումները․ նույնիսկ շաբաթ-կիրակի են պատվաստվել

Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար։

Առողջապահության նախարարությունից Oragir.News-ին հայտնեցին, որ վերջին շրջանում կարմրուկի լոկալ բռնկման հետ կապված կարմրուկի դեմ պատվաստվողների թիվը ավելացել է։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ այսօրվա վարակվածության ցուցանիշին եթե նայենք, կտեսնենք, որ թվերը արդեն հուսադրող են։

«Կարմրուկը այն վարակիչ հիվանդությունն է, որի համար մենք բավականին լավ պատվաստումային շեմ ունենք ապահոված»,- ասաց Խաչատրյանն։

«Տարիներ շարունակ մեր երկրում կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել, դա պատվաստման ցուցանիշի շնորհիվ է, մենք ունեցել ենք բերովի հատուկենտ դեպքեր, հիմա էլ առաջի դեպքը բերովի էր, որը լոկալ բռնկման պատճառ դարձավ»,- ասաց մալուլի խոսնակը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ պատվաստման հետ կապված բոլոր նպաստավոր պայմանները ստեղծել են այն հասնելի դարձնելու համար։

«Մենք նույնիսկ շարժական կայան ենք տեղադրել Ամիրյան 2 հասցեում, որտեղ կարող են պատվաստվել նաև օտարերկրացիները»,- ասաց Խաչատրյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով պոլիկլինիկաների աշխատանքից և պատվաստման տեմպերից, ասաց, որ քաղաքացիների մոտ ակտիվություն է նկատվում, դիմում են պատվաստման համար։

«Պոլիկլինիկաները շաբաթ և կիրակի օրերին էլ են աշխատում, պատվաստում են իրականացնում, այս պահին կարմրուկի ի հայտ գալու դեպքից հետո մինչ օրս 4500 պատվաստում է արվել»,- ասաց Զաքարյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին