Արտաքին 3 տարի առաջ - 13:40 13-03-2023

Բրյուսելի, Մոսկվայի, Պրահայի, Սոչիի փաստաթղթերում Ղարաբաղի մասին խոսք չկա. Ալիևի խորհրդականը պնդում է, որ Արցախի հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն հույս ուներ մինչև 2022 թվականի ավարտը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, ինչը քննարկվել է սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջևին ընդգծել է, որ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին՝ Հայաստանի «ոչ կառուցողական» դիրքորոշման պատճառով։ Նրա խոսքով՝ Հայաստանը փորձել է Արցախի հարցն ընդգրկել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Վերջինս նշել է, որ Արցախում բնակվող հայերի անձնական իրավունքների ու անվտանգության հարցն «Ադրբեջանի ներքին գործն է, և Բաքուն իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի երրորդ կողմերի՝ այդ թվում նաև Հայաստանի հետ»։

Ադրբեջանցի պաշտոնյան հերթական անգամ պնդել է, թե, իբր, «Արցախյան հակամարտությունը լուծվել է, իսկ Արցախն Ադրբեջանի տարածքն է»։ Նա նշել է, որ Արցախի հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ «Պատահական չէ, որ Բրյուսելի, Մոսկվայի, Պրահայի, Սոչիի հանդիպումներում ընդունված փաստաթղթերում Ղարաբաղի մասին խոսք չկա»,- ասել է նա։

Հիքմեթ Հաջիևը հավելել է, որ Արցախում բնակվող «հայերի իրավունքների և անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»։ Նրա խոսքով՝ Արցախի հայ բնակչության համար հատուկ արտոնություններ նախատեսված չեն, և «հարցը Հայաստանի ու այլ երկրների հետ կապ չունի»։





Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան