Ներքին 3 տարի առաջ - 20:01 12-10-2022

Ե՛վ Մոսկվայի, և՛ Բրյուսելի գործընթացները փորձում են մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները․ քաղաքագետ

«Դա գործընթաց է, գործընթացից առանձին հանդիպման մասին խոսելն անիմաստ է։ Զուգահեռ ընթանում են նաև երկու գործընթացներ, մեկը՝ Բրյուսելի հովանու տակ, մյուսը՝ Մոսկվայի։ Երկու գործընթացներն էլ նույն տրամաբանությամբ են ընթանում։ Փորձում են մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները, թե՛ Արցախի հետ կապված, թե՛ դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված»։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտա Հայաստանին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը և ինչ շոշափելի արդյունքներ կլինեն։

Հիշեցնենք, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է նախատեսվում Աստանայում։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ Բոզոյանը նշեց․ «Դուք գիտեք, թե ինչ վիճակում են այդ հարաբերությունները, թե ինչ աստիճանի է հասել այդ գործընթացը։ Եվ ես կարծում եմ, որ ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայի կամ Բրյուսելի հովանու ներքո ուղղակի այդ գործընթացների օղակներից մեկն է, որի առաձին վերցրած ինչ-որ սպասում ունենալը, ես չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ հետևանք ունենա»։

Անդրադառնալով Էրդողան-Պուտին հանդիպմանը, թե ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, կամ տարածաշրջանում ինչ փոփոխություններ կլինեն, Բոզոյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումները Էրդողանի և Պուտինի միջև ավանդական բնույթ են կրում։ Տարածաշրջանի խնդիրները նույնպես ընդհանուր բնույթ են կրում։ Չեմ կարծում, որ պետք է ինչ-որ առանձնահատուկ անդրադառնա այս խնդրին, բայց ընդհանուր ուղենիշը ակնհայտ է, և Պուտինը և Էրդողանը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի, ըստ էության, տարածաշրջանում Արևմուտքը մուտք չունենա։ Եվ բնականաբար գործընթացը, կարելի է ասել, որ բանակցային այդ տրամաբանությամբ է ընթանում»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի