Արտաքին 3 տարի առաջ - 12:00 13-03-2023

Ղրիմի հարցը վերադարձել է ուկրաինական օրակարգ. Ղրիմում մեկնարկել է պաշտպանական ամրությունների գծի կառուցումը

Ղրիմում պաշպանական ամրությունների գծի կառուցումն անհրաժեշտ է՝ իրադարձությունների ցանկացած տեսակի զարգացման պատրաստ լինելու համար։ Այս մասին ռուսական «Риа Новости» լրատվական գորածակալությանը տված հարցազրույցում ասել է Ղրիմի հասարակական պալատի նախագահ Ալեքսանդր Ֆորմանչուկը։

Ֆորմանչուկն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինական տարածքների ազատագրման ֆոնին Ղրիմի հարցը վերադարձել է ուկրաինական օրակարգ։ Նրա խոսքով՝ ներկայումս Սպիտակ տանը քննարկվում է Կիևին հրթիռային սպառազինություն տրամադրելու հարցը՝ Ղրիմին հարվածելու համար։

Վերջինիս համոզմամբ՝ Ղրիմի բնակչությունն ամրությունների կառուցման և թերակղզու պաշտպանության հարցում աջակցում է իշխանություններին։

«Սա արդեն լրջորեն մոլուցք է դառնում ոչ միայն Զելենսկու մոտ, այլև արևմտյան երկրներում։ Սպիտակ տունն արդեն քննարկում է Կիևին լայնածավալ հրթիռային սպառազինություն տրամադրելու հարցը՝ Ղրիմի կամրջին և թերակղզուն հարվածներ հասցնելու համար: Ղրիմի ղեկավարը նախապես հասկացել է, որ պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, այդ թվում՝ Ղրիմի պաշտպանությանը: Վստահ եմ, որ բոլոր Ղրիմի բնակիչներն աջակցում են նրան այս հարցում»,- ասել է նա։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովն իր հերթին հայտարարել է, որ պաշտպանական գծի կառուցումն ընթանում է ըստ պլանի։ Նա հավելել է, որ ամրությունների կառուցման ընթացքում հաշվի է առնվում ռազմական գործողությունների փորձը։


՚


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է