Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 3 տարի առաջ - 23:58 11-03-2023

Կորոնագողի հիշատակարանը

Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ էր արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ թե գնումների գորրծընթացում, թե գործուղումների, թե կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում։ Հաշվեքննիչ պալատի մասնագետները եզրակացրել են, որ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային ու արդյունավետ չեն ծախսվել: Զեկույցում 26 միլիարդ դրամի ոչ արդյունավետ ծախսերի մասին է խոսվում: Չարաշահման տարիներին առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր:

Վերջինս դեռևս 2022 թվականի հունիսի 13-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում անդրադարձել էր Հաշվեքննիչ պալատի արձանագրություններին։ Նա շատ վստահ նշել էր, որ այդ հայտարարությունները մոլորեցնող ու մանիպուլյատիվ են և վերաբերում են մի գործընթացի, որից իրենք ոչինչ չեն հասկանում: Թորոսյանի խոսքով՝ գումար, որ ծախսվել է ոչ քովիդի համար և ոչ նպատակային, ըստ էության, չի եղել։

Արսեն Թորոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նաև նշել էր, որ ամբողջ աշխարհի համար սյուրպրիզ քովիդը Հաշվեքննիչ պալատի համար, կարծես թե, գաղտնիք է եղել և զարմանալիորեն տարօրինակ համարեց, որ Հաշվեքննիչ պալատը տարրական ճշմարտությունները չի հասկանում։

Եվ Արսեն Թորոսյանը վերոնշյալ հայտարարություններն անում էր այնքան վստահ՝ ցույց տալով՝ վերջում կտեսնենք, թե ով է ճիշտը։

Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այս պահին․ Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է։

Երեկ՝ մարտի 10-ին, տեղեկություն տարածվեց, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Հետո պարզ դարձավ, որ խուզարկությունն իրականացվում էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը մինչև Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը՝ 2020թ. դեկտեմբերից 2022թ. փետրվար զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

Բացի այդ, հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում ձերբակալվել է 11 անձ՝ այդ թվում Երևանի փոխքաղաքաօետ, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրենը, Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչը և այլք։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը