Մամուլ 3 տարի առաջ - 08:18 11-03-2023

Ինչի՞ց վախեցավ Նիկոլ Փաշինյանը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը: Դեռ մի քանի օր առաջ մենք տեղեկություններ էինք ստացել, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի, թե մի տարածքում, որտեղ ոչ թե իրենց կազմակերպած-բերած մարդիկ են կամ մանիպուլյացիոն հնարքների անդառնալի զոհ դարձածներ, այլ գերազանցապես գիտակից մարդիկ, կարող են, մեղմ ասած, «անհարմարություններ» առաջ գալ, այդ թվում՝ որոշակի հարցադրումների, որակումների տեսանկյունից, ու, քանի որ մասնակցիների քանակը մեծ է, տարածքը՝ առավել ևս, անհնար կարող է լինել այդ ամենը վերահսկելը:

Սակայն, քանզի պաշտոնապես հաստատված օրակարգում հստակ նշված էր, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու և ելույթ է ունենալու, զերծ մնացինք տեղեկությունը հրապարակելուց: Ավելին, վերջին երկու օրը տեղեկություններ էինք ստանում, որ ՄՀՀ-ում անվտանգության միջոցառումների իսկական «տեռոր» է, մասնակիցներին էլ զգուշացրել էին նույնիսկ գրանցվելուց կես ժամ շուտ գալ, քանի որ դռները փակվելու են, քանի դեռ Փաշինյանը ներսում կլինի: Երեկ, սակայն, միջոցառման սկզբից ընդամենը կես ժամ առաջ պարզվեց, որ Փաշինյանը ներկա չի լինելու: Մեր տպավորությամբ, նույնիսկ քպականները, որոնք եկել էին «շեֆի» ներկայությանը... ներկա լինելու, անակնկալի էին եկել և ապշահար դեմքերով էին շրջում...»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա